GastroVino-ն առանձնացրել է 2021 թվականին հայկական գինեգործության կարեւոր եւ հետաքրքիր իրադարձությունները:
Նոր գինիներ
«Արմենիա Վայն» գինեգործարանը 2021 թվականը սկսեց նոր «Տակառ Ռուբի» գինու ներկայացմամբ: Ռուբի պորտո ոճով պատրաստված այս գինին իր տեսակով առաջինն է հայկական շուկայում:
Փետրվարին «Զուլալ»-ը թողարկեց իր Alpha Collection շարքի երեք նոր գինիները՝ Զուլալ Ճիլարը, Զուլալ Թոզոտն ու Զուլալ Ոսկեհատը (Սաթե կամ Light amber):
Դեկտեմբերին «Զուլալ»-ը ներկայացրեց նաեւ Կարմիր կոթ գինին:
Հունիսին Noah of Areni ընկերությունը ներկայացրեց է իր նոր՝ բնական աղանդերային քաղցր սպիտակ գինին: Գինին բնական քաղցրություն ունի, ինչն ապահովելու համար բերքահավաքը կատարել են դեկտեմբերին` խաղողի ողկույզները նախապես պաշտպանելով շղարշով։
Հուլիսին «Մարան» ընկերությունը ներկայացրեց Halde գինին, որը շուրջ մեկ տարի պահվել էր Արագած լեռան Քարի լճի հատակում՝ ծովի մակարդակից 3185 մետր բարձրության եւ ջրի մակերեւույթից մոտ 8 մետր խորության վրա:
Սեպտեմբերին Zorah-ը հայտնեց ZORAH HERITAGE SIRENI գինու թողարկման մասին, որի պատրաստման համար օգտագործվել է կարմիր Սիրենի եւ սպիտակ Արարատի խաղողը:
Մրցանակներ
2021 թվականին ընթացքում հայկական գինիները մեդալներ եւ մրցանակներ շահեցին TEXSOM մրցույթում, Berliner Wine Trophy-ում, USA Wine Ratings 2020 մրցույթում, Concours Mondial de Bruxelles մրցույթում:
KOOR White Reserve գինին Ճապոնիայում անցկացվող Sakura Awards գինու մրցույթում արժանացավ մի քանի մրցանակի։
Տարեվերջին ամերիկյան Wine Enthusiast ամսագիրն ընդգրկեց հայկական Yacoubian-Hobbs 2017 Rind Areni գինին 2021 թվականի 100 լավագույն գինիների ցանկում։
Ուղեցույցներ
Սեպտեմբերին Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը հրապարակեց «Բացահայտիր Հայաստանը մեկ գավաթ գինով» գիդը, որը ներկայացնում է Հայաստանի գինեգործական շրջանները, գինեգործարանները, գաստրոբակերն ու այլ տեղեկություններ ոլորտի մասին։
Հոկտեմբերին ռուսաստանյան SWN ամսագիրը (Simple Wine News) հրատարակեց «Գինու ճանապարհ. Հայաստան» ուղեցույցը։
Նոր հնարավորություններ
Դեկտեմբերին Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ ԱԿԲԱ ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, գործարկեցին հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը եւ հայտնեցին Բեռլինում հայկական գինիների միասնական պահեստ-լոգիստիկ կենտրոնի բացման մասին:
Հուլիսին հայաստանյան ICARE հիմնադրամը, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանը, Ագրոբիզնեսի զարգացման վրացական կենտրոնը եւ Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիան մեկնարկեցին The Sea of Wine-ի նախագիծը, որի նպատակը Սեւծովյան տարածաշրջանում էնոտուրիզմը գրավիչ ուղղություն դարձնելն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: