×

Զորիկ Ղարիբյանը

Zorah-ը նոր գինի է ստեղծել

Zorah-ը հայտնել է ZORAH HERITAGE շարքում նոր գինու ստեղծման մասին:

ZORAH HERITAGE SIRENI գինու պատրաստման համար օգտագործվել է կարմիր Սիրենի եւ սպիտակ Արարատի խաղողը: Երկուսն էլ հայկական էնդեմիկ սորտեր են:

Գինին հնեցվել է կարասներում:


Ընկերությունը նշել է, որ նոր գինին առայժմ վաճառվելու է միայն Հայաստանում, իսկ 2022 թվականի գարնանից հասանելի կլինի նաեւ արտերկրում:

2020 թվականի սեպտեմբերին խոսելով բրիտանական 67 Pall Mall ակումբի վիրտուալ վարպետության դասի ժամանակ՝ Zorah-ի հիմնադիր Զորիկ Ղարիբյանն ասել էր, որ Վայոց Ձորը աշխարհի այն եզակի վայրերից է, որտեղ չկա ֆիլոքսերա եւ պատվաստում:

«Zorah նախագիծը միտված է վերաբացահայտելու Վայոց Ձորի տեղական սորտերի բազմազանությունը: Այս մարզը մի թաքնված գանձարան է, որտեղ մենք ամեն տարի տեղական նոր սորտ ենք բացահայտում, ու այս գործընթացը կարող են շարունակել նաեւ իմ երեխաներն ու թոռները: Մեր նպատակն է բացահայտել Հայաստանի եզակի սորտերն ու գինեգործության ներուժը, ինչի արդյունքում, մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է մրցել աշխարհում լավագույն գինիների հետ»,- նշել էր Զորիկ Ղարիբյանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին