×

Լուսանկարը՝ ICARE հիմնադրամ

The Sea of Wine-ը կմիավորի Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի եւ Ուկրաինայի գինեգործներին

Սեւծովյան տարածաշրջանը էնոտուրիզմի (գինու տուրիզմ) գրավիչ ուղղություն դարձնելու նպատակով մեկնարկել է The Sea of Wine-ի նախագիծը: Այն կստեղծի միասնական Սեւծովյան գինու երթուղի՝ օգնելով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող գործարարներին նոր շունչ հաղորդել իրենց բիզնեսին:

26-ամսյա նախագիծը համատեղ իրականացնում են ICARE հիմնադրամը, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանը, Ագրոբիզնեսի զարգացման վրացական կենտրոնը եւ Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիան:

Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Լուսանկարը՝ ICARE հիմնադրամ


«The Sea of Wine նախագծի շնորհիվ ցանկանում ենք համաշխարհային ճամփորդական քարտեզի վրա Սեւծովյան տարածաշրջանը նշել որպես էնոտուրիզմի ցանկալի նպատակակետ։ Նաեւ մտադիր ենք խթանել տեղական բիզնեսները՝ գինու գործարաններ, տուրիստական գործակալություններ, հարմարավետ ժամանակավոր բնակատեղիներ, սննդի կետեր», - ասել է ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը:

Ցանկալի արդյունքի հասնելու համար կազմակերպիչները մտադիր են՝

-    մշակել ՏՀՏ հարթակ, որը կներառի տարածաշրջանի՝ որպես գինու արտադրության եւ տուրիզմի գրավիչ ուղղության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը,

-    մեկնարկել «Եկեք խոսենք գինու մասին» միջոցառումների շարքը,

-    անցկացնել «Սեւծովյան գինիները» խորագրով միջոցառումը, որի նպատակն է ընդլայնել Անդրսահմանային համագործակցությունը եւ Սեւծովյան տարածաշրջանը դարձնել էնոտուրիզմի հիմնական ուղղություն։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին