×

Լուսանկարը՝ Yacoubian-Hobbs

Հայկական գինին ընդգրկվել է 2021թ. աշխարհի 100 լավագույն գինիների ցանկում

Ամերիկյան Wine Enthusiast ամսագիրն ընդգրկել է հայկական Yacoubian-Hobbs 2017 Rind Areni գինին 2021 թվականի 100 լավագույն գինիների ցանկում։

100 գինիների ամբողջական ցանկը հասանելի է այս հղումով:

Wine Enthusiast-ը տարեկան փորձարկում է 22 հազար գինի՝ ամբողջ աշխարհից։

«Այս տարի մենք կենտրոնացել ենք գինու դասական տարածաշրջանների վրա, ինչպիսիք են Նապան, Բորդոն, Բարոլոն եւ Ռիոխան: Այնուամենայնիվ, առիթը բաց չթողեցինք համեղ գինիներ գտնել այնպիսի եզակի վայրերից, ինչպիսիք են Սիցիլիայի Էթնա լեռան հրաբխային լանջերը կամ Հայաստանի Վայոց ձորի մարզի վայրի բնությունը»,- գրել է Wine Enthusiast-ը։

Լուսանկարը՝ Տիգրան Հայրապետյան/Yacoubian-Hobbs


Yacoubian-Hobbs 2017 Rind Areni գինին արժանացել է 92 միավորի («գերազանց»՝ ըստ Wine Enthusiast դասակարգման):

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին