ARARAT հայկական կոնյակն առաջին անգամ մասնակցել է Bar Convent Berlin (BCB) -ին՝ բարերի եւ խմիչքների ոլորտում Եվրոպայի առաջատար եւ աշխարհի ամենաազդեցիկ ցուցահանդեսներից մեկին։
ARARAT-ը ներկայացրել է հայկական կոնյակների իր հիմնական տեսականին, ինչպես նաեւ համային ARARAT Flavors շարքը։
Այցելուներին առաջարկվում էր բացահայտել բրենդի բազմազան հավաքածուն՝ ուղեկցվող համտեսների միջոցով, որոնք ընդգծում էին ARARAT-ին այդքան բնորոշ նորարարությունն ու վարպետությունը։
Լուսանկարը՝ ARARAT
Այս իրադարձությունն ընդգծում է ARARAT-ի երկարաժամկետ նվիրվածությունը կոկտեյլային մշակույթին, ինչպես նաեւ բրենդի հավակնությունն ընդլայնելու իր ներկայացվածությունը ալկոհոլի համաշխարհային շուկայում։ Միքսոլոգիայի տասնամյակների փորձով եւ որակի նկատմամբ անշեղ հանձնառությամբ, բրենդը շարունակում է ոգեշնչել բարմեններին եւ սպառողներին ամբողջ աշխարհում՝ առաջարկելով ARARAT հայկական կոնյակի խոր, բալանսավորված եւ ուրույն դիմագիծը թե՛ դասական, թե՛ ժամանակակից մատուցումներում։
Լուսանկարը՝ ARARAT
«Bar Convent Berlin ցուցահանդեսին մասնակցությունը ARARAT-ի համար նոր կամուրջ է միջազգային գործընկերների եւ սպառողների հետ երկխոսելու, ինչպես նաեւ մեր դիրքը որպես միջազգային բրենդ ամրապնդելու համար։ Մենք հպարտ ենք ներկայացնելու մեր ժառանգությունը եւ վարպետությունն այս հեղինակավոր հարթակում եւ դիտարկում ենք այն որպես եւս մեկ քայլ դեպի ARARAT կոնյակների գլոբալ շուկայի ընդլայնում», – ասել է Երեւանի կոնյակի գործարանի վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Անուշ Համբարձումյանը։
ARARAT-ի նորամուտը BCB-ում արտացոլում է ռազմավարական տեսլականը՝ ամրապնդել դերը խմիչքների միջազգային շուկայում՝ կամրջելով հայկական ավանդույթը ժամանակակից միքսոլոգիայի հետ եւ վերահաստատելով իր տեղը որպես աշխարհում ճանաչված ալկոհոլային բրենդներից մեկը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: