×

Լուսանկարը՝ Reuters

Հայկական գինիները արծաթե մեդալներ են շահել Բրյուսելում

Հայկական 3 գինի արծաթե մեդալ են շահել Concours Mondial de Bruxelles միջազգային մրցույթում:

Մրցանակակիր գինիներն են  Voskevaz Urzana White 2018, Hin Areni Voskehat White 2018 եւ Karas Special Edition White Blend 2019, հաղորդում են Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամից:


Concours Mondial de Bruxelles-ում մեդալների են արժանանում բարձր որակավորում ունեցող գինու փորձագետների կողմից կույր համտեսների արդյունքում բավարար միավորներ հավաքած գինիները։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին