×

Օգտագործման կանոններ

«Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող նյութերի օգտագործման

«Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող նյութերի հեղինակային բոլոր իրավունքների բացառիկ իրավատերը «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ն է (այսուհետև` նաև «Իրավատեր»):

«Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող նյութեր են համարվում www.mediamax.am, www.banks.am, www.itel.am, www.bravo.am, www.auto.am, www.adver.am, sport.mediamax.am, https://gastrovino.mediamax.am կայքերում (այսուհետև` «Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգ») հրապարակված և հրապարակվող տեքստերի, լուսանկարների, տեսաձայնագրության և/կամ այլ գրաֆիկական պատկերների տեսքով բոլոր ստեղծագործությունները (այսուհետև` «Նյութ» կամ «Նյութեր»):

Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի Նյութերի օգտագործումը (Նյութի ցանկացած տիպի վերարտադրում, տարածում, հանրության իրազեկում, թարգմանություն, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ ձևեր) արտոնվում է բացառապես դրա իրավատիրոջ` «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի թույլտվությամբ, 

ՔԱՆԻ ՈՐ.

«օրենքով պահպանվող ստեղծագործության կամ դրա էական մասի կամ հարակից իրավունքների օբյեկտի ցանկացած օգտագործում անօրինական է, եթե նախապես, մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ թույլտվությունը»:

Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենք, հոդ. 65

Սույն կարգը տարածվում է տպագիր (թերթեր և ամսագրեր), էլեկտրոնային (հեռուստատեսություն և ռադիո) և առցանց ԶԼՄ-ների, ընկերությունների պաշտոնական ինտերնետ-կայքերի, թեմատիկ ինտերնետ-կայքերի և անհատ օգտատերերի վրա:

 

* * *

 

I. OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

«Օգտագործում» ներառում է ցանկացած բնույթի վերարտադրում, տարածում, թարգմանություն, վերամշակում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ ձևեր և եղանակներ։ 

Սույն կայքում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային համաձայնագրերով և ենթակա չէ վերարտադրման որևէ մեկի կողմից որևէ ձևով՝ առանց խմբագրության համաձայնության` բացառությամբ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նյութի էությունը չբացահայտող քաղվածքների, որոնք կարելի է կատարել առանց խմբագրության համաձայնության։

Սույն կայքում տեղադրված Նյութերի ցանկացած ձևով՝ ամբողջական կամ Նյութերից քաղվածքներ վերարտադրելիս սույն կայքին հղում կատարելը պարտադիր է։

Հղում կատարելիս «Մեդիամաքս» գրառումը և ակտիվ հղում կայքի համապատասխան էջ տեղադրելը պարտադիր է։ 

Հեղինակային նյութերն արտահայտում են միայն Նյութերի Հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ խմբագրության կարծիքի հետ։ 

Գովազդային նյութերի, հայտարարությունների, բաներների բովանդակության համար պատասխանատվությունը կրում է գովազդատուն։ 

Նյութերի օգտագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

Պետք է էլ. նամակ ուղարկել news@mediamax.am էլ. հասցեին:

Նամակում անրաժեշտ է նշել օգտագործվելիք Նյութի.

             - վերնագիրը կամ հղումը,

             - օգտագործման նպատակները և վայրը (կայքի, բլոգի կամ տվյալ ԶԼՄ-ի պաշտոնական անվանումը),

             - հետադարձ կապի համար կոնտակտային անձի անուն, ազգանուն, հեռախոսահամար:

Նյութի օգտագործման թույլտվությունը համարվում է տրված այն պահից, երբ էլ. նամակին ուղարկվում է պատասխան նամակ հետևյալ բովանդակությամբ. «թույլատրվում է օգտագործել (հոդվածի վերնագիրը)»:

Օգտագործման ձևաչափի վերաբերյալ Նյութի Իրավատերն իրավունք ունի պահանջել օգտագործման այլ պայմաններ, որոնք նախապես նշված կլինեն պատասխան նամակում:

 

Տպագիր ԶԼՄ-ները, մեջբերելով Նյութերը, պարտավոր են վկայակոչել աղբյուրը, իսկ էլեկտրոնային ԶԼՄ-ները պարտավոր են մեջբերել Նյութերը` մեջբերվող Նյութի հիպերհղումով (ակտիվ հղում կատարելով կայքի համապատասխան էջին): Քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի տիրույթային անվանման (դոմեյնի) նշելը պարտադիր են, եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է։ 

Հիպերհղումը պետք է տեղադրվի այն տեքստի առաջին պարբերությունում, որտեղ օգտագործվում է տեքստային Նյութը, կամ օգտագործվող գրաֆիկական Նյութի անմիջապես ներքևի հատվածում: Հիպերհղումը պետք է լինի ամբողջական տեսքով և ակնհայտ ընդգծված, և ոչ` բառի (բառերի) կամ անվան մեջ քողարկված:

Արգելված է «exclusive» նշանով տարբերակված Նյութերի ամբողջական տեքստային վերարտադրումը և/կամ այլ կերպ օգտագործումը:  «exclusive» նշանով տարբերակված նյութերի օգտագործման միակ ձևը Նյութի առաջին պարբերության վերահաղորդումն է` «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի սերվերում տեղադրված Նյութի վրա տալով հիպերհղում։ 

Արգելված է Նյութերի էական ծավալի (օրական երեք Նյութից ավել) ամբողջական տեքստային վերահաղորդումը և/կամ այլ կերպ օգտագործումն այն կայքերում, որոնք իրենց նյութերը տրամադրում են որոնողական եւ նորությունների ագրեգատորներին` ինդեքսավորման համար: Նյութերի օգտագործման վերը նշված ձևերն արգելված են և կարող են հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

Արգելվում է Նյութի ամբողջական վերարտադրման և/կամ այլ կերպ օգտագործման ժամանակ բնօրինակ Նյութում որևէ փոփոխություն։ 

 

II.    ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Սույն կարգի ցանկացած դրույթի խախտմամբ Նյութերի օգտագործումը համարվում է «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի  բացառիկ իրավունքների խախտում և կարող է հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության: 

Նյութի իմաստի աղավաղումը, որը ոչ ճշգրիտ վերարտադրման արդյունք է, կարող է հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

Սույն կարգի ցանկացած դրույթի կամ դրույթների խախտման դեպքում  «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած օրինական ճանապարհով, այդ թվում` դատական կարգով, պաշտպանել իր իրավունքները և օրինական շահերը:

«Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ն իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել և/կամ լրացնել սույն կարգն` առանց նախապես տեղեկացնելու:

Սույն կարգի փոփոխությունը և/կամ լրացումն իրականացվում է նոր խմբագրված օրինակի հրապարակմամբ, որն ուժի մեջ է մտնում Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի կայքերում տեղադրվելու պահից:

Սույն կարգը չի հանդիսանում Իրավատիրոջ կողմից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավունքներից հրաժարում: