×

Հայկական գինիները մեդալներ են շահել USA Wine Ratings 2020 մրցույթում

USA Wine Ratings 2020 մրցույթում հայկական գինիներն արժանացել են ոսկե եւ արծաթե մեդալների։  

36 դատավոր գինիները գնահատել է ըստ որակի, արժեքի եւ փաթեթավորման։ Ոսկե մեդալի են արժանացել 90-100, արծաթե մեդալի՝ 80-89, բրոնզե մեդալի՝ 70-79 միավոր ստացած գինիները։

Ոսկե մեդալի արժանացածների թվում է հայկական «Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա» գինիների շարքը։

Ոսկեվազի գինու գործարանից GastroVino-ին հայտնեցին, որ շարքի գինիները պատրաստվում են հնագույն վազերից քաղված Արենի, Հաղթանակ եւ Ոսկեհատ խաղողներից: Գինիների պատրաստման համար կիրառվում է գինեգործական երկու գործիք՝ կարաս եւ հայկական կաղնուց պատրաստված տակառ:

Լուսանկարը՝ Ոսկեվազի գինու գործարան


««Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա» գինիներն իրենց տերուարով արտացոլում են հայկական էնդեմիկ խաղողների տեսակները: Դեռեւս հնագույն ժամանակներից Հայաստանի տարբեր բնակավայրերում տարածված է եղել կարասներում գինու խմորման եւ հնացման տեխնոլոգիան: Որպես «կարասի արվեստի» մարմնավորում հանդես է եկել «Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա» բարձրորակ գինիների շարքը, որոնք արտացոլում են իրական հայկական գինեգործության բնույթը:

Ստեղծելով 19-րդ դարավերջի կարասների մեջ հնացված գինիներ`«Ոսկեվազ»-ը վերածնում է հայկական ավանդական գինեգործությունը նոր որակյալ կատարմամբ` հավաքածուի յուրաքանչյուր գինին արտացոլում է Հայաստանի իրական բնույթը»,- նշեցին ընկերությունում:

Լուսանկարը՝ Armenia Wine


USA Wine Ratings 2020-ում ոսկե մեդալի արժանացել է նաեւ Armenia Wine-ի Yerevan 782 BC Red Dry գինին, արծաթե մեդալների՝ Armenia White Dry, Armenia Red Dry, Armenia Pomegranate Semisweet, Yerevan 782 BC White Dry գինիները։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին