×

Լուսանկարը՝ SART

Ստեղծվել է հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ ԱԿԲԱ ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, ստեղծել են հայկական գինիների առցանց վաճառքի հարթակ:

Կայքում ներառված է 21 ընկերության 56 տեսակի որակի չափորոշիչներին համապատասխան գինի, որոնք ընտրվել են կույր համտեսի արդյունքում՝ գինու նմուշների օբյեկտիվ զգայորոշման եւ գնահատման արդյունքում:

«Կայքը, բացի վաճառքի հարթակ լինելուց, յուրահատուկ է նաեւ նրանով, որ պարունակում է համապարփակ տեղեկատվություն Հայաստանի գինեգործական ժառանգության, հայկական խաղողի սորտերի եւ գինու մարզերի վերաբերյալ»,- ասել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

«Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Սիրվարդ Ամատունին նշել է, որ որակյալ գինի արտադրող հայկական ընկերությունները՝ անկախ արտադրության ծավալներից, այժմ կկարողանան ուղիղ վաճառքներ իրականացնել Եվրոպայում՝ ավելի մատչելի եւ մրցունակ գներով։

Առցանց խանութի գործարկմանը համընթաց Բեռլինում բացվել է հայկական գինիների միասնական պահեստ-լոգիստիկ կենտրոնը: Պահեստի առկայությունը ավելի կհեշտացնի հայկական գինիների մասնակցությունը ԵՄ-ում կազմակերպված գինու ցուցահանդեսներն եւ համտեսներին:

Նախագծի շրջանակում Եվրոպայում կգործի նաեւ սպասարկման կենտրոն: Հաճախորդները հնարավորություն կունենան զանգերի միջոցով ուղղել իրենց հետաքրքրող հարցերը եւ կատարել պատվերներ:

Հայկական գինիների առցանց վաճառքի հարթակը գործում է 3 լեզվով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսկ 2022թ. առաջին կիսամյակում հասանելի կլինի նաեւ ռուսերեն տարբերակը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին