«Մարան» ընկերությունը գինեսերների դատին է հանձնել իր նոր՝ ստորջրյա հնեցման Halde գինին: Հուլիսի 16-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կայացած շնորհանդեսի ժամանակ գինեսերներին են ներկայացվել Քարի ճլի հատակին գինու հնեցման գիտափորձի մանրամասներն ու արդյունքները, իսկ երեկոյին ավարտին նրանք հնարավորություն են ունեցել համտեսել գիտափորձի արդյունքը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գինին շուրջ մեկ տարի պահվել է Արագած լեռան Քարի լճի հատակում՝ ծովի մակարդակից 3185 մետր բարձրության եւ ջրի մակերեւույթից մոտ 8 մետր խորության վրա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մի ամառային երեկո ես հյուրընկալում էի ընկերոջս՝ Միքայելին, եւ պատմում գինեգործության մեջ առկա նոր մոտեցումների մասին, ինչպիսին է ստորջրյա հնեցումը: Ասացի՝ արժի փորձել անել դա Հայաստանում: Կարդացել էի տարբեր գիտնականների հետազոտությունների արդյունքներ, որոնք պնդում էին, որ ստորջրյա հնեցումն, իսկապես, ունի յուրահատուկ ազդեցություն:
Ֆրունզ Հարությունյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Միքայելին առաջարկեցի միասին փորձարկել: Այդտեղից ծագեց նախագիծը, շուրջ երկու տարի՝ գաղտնիության մեջ, իրականացնում էինք դա: Գինին 12 ամիս եղել է Արագածի Քարի լճի հատակում, բայց շնորհանդեսը մեկ տարով հետաձգվեց համավարակի եւ պատերազմի պատճառով»,- GastroVino-ին պատմել է «Մարանի» գինեգործ Ֆրունզ Հարությունյանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նա ասել է, որ Halde գինին համեմատել են այն նմուշի հետ, որը չի հնեցվել լճի հատակում, էական տարբերություններ կան որակի առումով: Լաբորատոր հետազոտությունները, ինչպես նաեւ փորձարկողների, սոմելյեների կարծիքները ցույց են տվել, որ, միանշանակ, տարբեր հատկանիշներ ունի ստորջրյա հնեցման գինին:
Ավագ Հարությունյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Գինին շատ նյուանսներով է տարբերվում, բայց այնպես չէ, որ գինու ոչ գիտակ խմողը ինչ-որ էկզոտիկ համեր է գտնելու այս գինին խմելիս: Ամեն դեպքում, սա գինեգիտության մեջ նոր խոսք է, տարբերությունը, միանշանակ, առկա է: Սա կարող է նոր ուղղություն բացել հայկական գինեգործության մեջ: Անձամբ ինձ համար գեղեցիկ նվեր է հայկական գինեգործությանը, մեծ անուն կունենա նաեւ արտասահմանում եւ կմեծացնի հայկական գինու համբավը»,- ասել է Ֆրունզ Հարությունյանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Շնորհանդեսի ավարտին կայացել է Halde գինու բարեգործական վաճառքը, որի հասույթն ուղղվելու է Էրեբունու հնարավորի պեղումներին:
Մարի Թարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: