×

Լուսանկարը՝ Մեդիամաքս Էյմի Քեուշգուերյանը եւ Արշակ Սարգսյանը

Կարմիր կոթ. Zulal-ը ներկայացրել է իր հավաքածուի նոր գինին

Հին հայկական խաղողի տեսակները գինեգեգործության մեջ բացահայտող Zulal ընկերությունն իր Alpha Collection շարքը համալրել է նոր գինով։ Շարքի չորրորդը Կարմիր կոթն է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Չնայած խաղողի շատ հին սորտ լինելուն՝ Կարմիր կոթը գինեգործության մեջ նոր տեսակ է։ Այն եւ իր կառուցվածքով, եւ համային երանգներով շատ տարբեր է Արենիից եւ Թոզոտից»,- նոր գինու ներկայացման ժամանակ GastroVino-ի հետ զրույցում ասել է Zulal ընկերության հիմնադիր Էյմի Քեուշգուերյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս Էյմի եւ Վահե Քեուշգուերյանները


Կարմիր կոթն արտադրվել է սահմանափակ քանակությամբ՝ շուրջ 1500 շիշ։

«Խաղողի այս տեսակը մեր բացահայտումներից մեկն է։ Հայտնաբերել ենք Վայոց ձորում, հիմա այս սորտից առկա է ընդամենը երկու-երեք այգում։ Կարմիր կոթը շատ երկար տարիներ չի գինեֆիկացվել։ Այս գինով, ինչ-որ տեղ, նաեւ պետք է գնահատենք, որոշենք՝ ինչ ապագա կունենա Կարմիր կոթը գինեգործության մեջ»,- նշել է Էյմին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կարմիր կոթը շարքի մյուս գինիներից տարբերվում է իր դիզայնով։ Գինու շշի պիտակի հեղինակ նկարիչ Արշակ Սարգսյանի խոսքով՝ գինին եւ արվեստը կապված են իրար։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Կարմիր կոթի պիտակը հեղինակելու գաղափարը ծնվել է Էյմիի հետ գինու մասին զրույցի ժամանակ։ Պիտակի վրայի պատկերը ստացել եմ գծապատկերի տեխնիկայով։ Մինիմալիստական ոճով փորձել ենք ներկայացնել Վայոց ձորն ու խաղողներով պատված գինովցած ձիու կերպարը»,- ասել է նա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կարմիր կոթը ներկայացած կլինի միայն գինու մասնագիտացված խանութներում եւ ռեստորաններում։

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին