Zulal Wines ընկերության գինիները կարեւոր մրցանակների են արժանացել TEXSOM International Wine Awards մրցույթում, որն ամեն տարի անցկացվում է ամերիկյան Տեխաս նահանգում:
Zulal Areni կարմիր եւ Zulal Voskehat սպիտակ գինիները արժանացել են ժյուրիի մրցանակին` Other Global Red եւ Other Global White անվանակարգերում:
Երեք հայկական գինի TEXSOM մրցույթում արժանացել է արծաթե մեդալի.
Zulal Areni Reserve (2018), Yacoubian-Hobbs Sarpina Areni (2017) եւ Keush:
TEXSOM մրցանակը հիմնադրվել է 2005 թվականին՝ որպես կոնֆերանս Տեխասի սոմելյեների համար, սակայն տարիների ընթացքում միջազգային համբավ է ձեռք բերել:
GastroVino-ն նշում է, որ Zulal Voskehat եւ Zulal Areni Reserve գինիները վերջերս բարձր գնահատականի էին արժանացել նաեւ Houston Chronicle պարբերականի մասնագետների կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: