GastroVino-ն ներկայացնում է 2021 թվականի ընթացքում Հայաստանի ռեստորանային ոլորտի կարեւորագույն իրադարձությունների իր տարբերակը:
1. Մեդս Ռեֆսլունդի այցը Հայաստան
Աշնանը Հայաստան այցելեց աշխարհահռչակ շեֆ-խոհարար, աշխարհի լավագույն ռեստորաններից մեկի՝ NOMA (Դանիա) ռեստորանի համահիմնադիր եւ նախկին շեֆ Մեդս Ռեֆսլունդը:
Մեդս Ռեֆսլունդը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նա «գաստրոնոմիկ ներկայացումներ» տվեց Ծաղկունք գյուղի Tsaghkunk Restaurant & Glkhatun ռեստորանում:
2. Point of View-ի բացումը
Սեպտեմբերին Wine Republic Yerevan ռեստորանային խումբը ներկայացրեց իր նոր նախագիծը:Մելիք Ադամյան 2/2 հասցեում` Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) շենքում, բացվեց Point of View «rooftop» ռեստորանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հիմա այն անցել է «ձմեռային ռեժիմի»՝ իր հյուրերին առաջարկելով նոր ինտերիեր, նոր մենյու ու գեղեցիկ տեսարան` նաեւ ցուրտ եղանակին վայելելու հնարավորությամբ։
3. Avocado Queen Yerevan-ի բացումը
Գարնանը ռեստորանային ոլորտում ավելի քան 100 նախագիծ ունեցող Novikov Group-ն իր առաջին ռեստորանը բացեց Հայաստանում՝ Avocado Queen Yerevan-ը։
Այն Novikov Group-ի եւ Pinskiy Co-ի համատեղ նախագիծն է:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սարյան փողոցում բացված ռեստորանն Avocado Queen-ի 8-րդ մասնաճյուղն է, մյուսները գործում են Ռուսաստանի մի քանի քաղաքներում, Իսպանիայում, Բոդրումում։
4. Syrovarnya Armenia-ի բացումը
Գարնանը բացվեց նաեւ Novikov Group-ի երկրորդ հայաստանյան նախագիծը՝ Syrovarnya Armenia-ն։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հյուսիսային պողոտայում գործող իտալական ռեստորանի մենյուի հիմքում երեք կարեւոր բաղադրիչ կա՝ պանիր, լոլիկ եւ լավ խմոր։
5. Pizza RIA-ի բացումը
Մարտին Սարյան 12/2 հասցեում բացված նեապոլիտանական ավանդական Pizza RIA պիցցերիան շատ արագ սիրվեց երեւանցիների կողմից եւ հերքեց այն կարծրատիպը, որ հաջողակ ռեստորանը պետք է անպայման մեծ լինի:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հաջողության գլխավոր «մեղավորը» Pizza RIA-ի հիմնադիր ու խոհարար Հեղինե Մանուկյանն է:
6. Burgery-ի բացումը
Հունվարի 11-ից Հայաստանի ամենախոշոր ռեստորանային խումբը՝ Yeremyan Projects-ը, Ամիրյան 3/37 հասցեում բացեց Burgery Angus & More-ը։
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Անգուսի միսը Yeremyan Products-ի արտադրանքն է։
7. SEASONS-ի անցումը «Երեմյան Փրոջեքթսի» կազմ
Մայիսից Մաշտոցի 15/5 հասցեում գտնվող SEASONS ռեստորանն ու M-CAFE սրճարանը գործում են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կազմում:
SEASONS-ը «Բոլոր եղանակները Ձեզ համար» հայեցակարգի շրջանակում առաջարկում է ամեն եղանակին բնորոշ մոտեցումներ ու գաղափարներ։
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Համալիրի կազմում գործում են SEASONS-SWEETLAND հրուշակարանն ու SEASONS GELATERIA պաղպաղակի հատվածը։
8. PAUL-ի բացման ազդարարումը
Հոկտեմբերին «Գալաքսի» խումբը հայտարարեց, որ 2022թ․-ին Աբովյան 8 հասցեում կբացվի Հայաստանում առաջին PAUL սրճարանը:
Առաջիկա մի քանի տարում «Գալաքսի»-ն ծրագրում է 5 PAUL սրճարան-ռեստորան բացել Հայաստանում:
9. Hard Rock Cafe Yerevan-ի բացման ազդարարումը
Դեկտեմբերի սկզբին ազդարարվեց, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակում կբացվի Hard Rock Cafe Yerevan-ը:
Wine Republic Yerevan ռեստորանային խմբի եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) համատեղ նախագիծը գործելու է Պուշկինի 3-1 հասցեում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Hard Rock Cafe International ընկերության ֆրանչայզինգի գործառնությունների փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսն ասել էր․ «Այն նորույթ է լինելու Հայաստանի համար, նման այլ բան Երեւանում չեք գտնի, հավատացեք ինձ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: