Հայաստանում առաջին PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում` համադրելով հին Երեւանի ճարտարապետությունն ու Ֆրանսիական հացաբուլկեղենի մշակույթը:
«Մոտ մեկ տարվա դադարից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը եւ PAUL Interntional-ը ավարտական փուլին են հասցնում զարգացման այս նախագիծը, որը առաջիկա մի քանի տարում PAUL-ի անվանական հացաբուլկեղենի 5 սրճարան-ռեստորան կբացի Հայաստանում` մոտ 200 նոր բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման հնարավորությամբ», - ասված է «Գալաքսի»-ի հաղորդագրության մեջ:
«PAUL-ը հայ-ֆրանսիական բարեկամության գեղեցիկ օրինակներից է եւ պատերազմից հետո առաջին միջազգային հեղինակավոր բրենդը, որ մուտք է գործում Հայաստան: Սա մեզ համար պատիվ ու պատասխանատվություն է: Ուրախ ենք արձանագրել, որ երկրում ստեղծված դժվարությունները հաղթահարելով՝ նորից կարողանում ենք զարգացման ծրագրեր իրականացնել ու ներդրումներ ներգրավվել, ինչը, վստահաբար, իր տնտեսական ու սոցիալական ազդեցությունը կունենա Հայաստանի վրա: Օրակարգում նաեւ Երեւանից դուրս PAUL-ի բացումն է, ինչը համայնքային զարգացմանը կխթանի»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհրդի համանախագահ, PAUL նախագծի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը:
Հայաստանյան առաջին PAUL-ի համադրման համար աշխատում են ֆրանսիական Panetude դիզայն ստուդիան, որը հայկական Electric Architects-ի հետ համատեղ ստուդիայի հետ հետեւում է ֆրանսիական բրենդի պահանջների իրականացմանը հայկական պատմական նշանակություն ունեցող շենքի պահպանման պահանջների հետ: PAUL-ը տեղակայվում է 1884 թվականին Երեւանում կառուցված հասարակական գործիչ, վաճառական Բարսեղ Եղիազարյանի տանը:
«Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ շենքի պահպանման համար կատարվել են հետազոտական եւ նախագծային աշխատանքներ` ազգային արխիվից ուսումնասիրությունից միջազգային հետազոտություններ: «Գալաքսիի» հիմնադիրների համար կարեւոր է երեւանյան պատմամշակութային հուշարձանների ամբողջական պահպանումն ու դրանց վերածնունդը` ինքնության, պատմության տեսանկյունից, ինչպես նաեւ զբոսաշրջային ոլորտի զարգացման համար:
PAUL-ը հիմնադրվել է 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ, հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս PAUL International-ը ղեկավարում են PAUL-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, ովքեր անձամբ հետեւում են ողջ գործընթացին. հացահատիկի ընտրությունից մինչեւ հաճախորդների մատուցում։
PAUL-ը կարեւոր հավելում է հայկական շուկայում` միաժամանակ իր հացաբուլկեղենի, թխվածքների, սուրճի ու ռեստորանային բաղադրիչով: Կարեւոր է ընդգծել, որ PAUL-ը հասանելի բրենդ է եւ գնային քաղաքականությունը կառուցված է այնպես, որ ֆրանսիական որակն ու ապրելակերպը մոտ լինի բոլորին ըստ ցանկության։
Ներկայում PAUL Հայաստանի ընտրված գլխավոր շեֆը, հացաբուլկեղենի ու քաղցրավենիքի շեֆերը պատրաստվում են եռամսյա ուսուցման PAUL Ֆրանսիայում, որի ավարտից հետո պատրաստ կլինեն PAUL-ի բացմանը իրենց ֆրանսիացի գործընկերների հետ գոհացնել երեւանյան հաճախորդներին:
«Գալաքսի» ընկերությունների խումբը արդեն մեկ տասնամյակ է, ինչ ներկայացված է հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտում, որտեղ ի դեմս իր բրենդների, նորամուծություններ է բերում` փոխելով ու բարելավելով շուկայի կանոնները: «Գալաքսի» ոլորտային պորտֆոլիոյում են ավարտական փուլում գտնվող Courtyard by Marriott հյուրանոցը, Santafe երեւանյան սրճարանը եւ Pahest33 կոնցեպտուալ բար-ռեստորանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: