×

Լուսանկարը՝ Yeremyan Projects

Burgery Angus & More. հյութեղ բուրգեր՝ տեղական թարմ մսից

Հյութեղ բուրգեր՝ տեղական անգուսի մսից եւ յուրահատուկ հացով․Yeremyan Projects-ը բուրգերի սիրահարներին նոր ու բազմերանգ համային «հրավառություն» է առաջարկում նորաբաց Burgery Angus & More-ում։

Ամիրյան 3/37 հասցեում՝ հունվարի 11-ին բացված Burgery-ն խոստանում է գոհացնել անգամ ամենախստապահանջներին՝ մատուցելով միայն տեղական եւ բարձրորակ արտադրանք:

Լուսանկարը՝ Yeremyan Projects


Անգուսի միսը Yeremyan Products-ի արտադրանքն է, որը համեղ  բուրգերների ամենամեծ առանձնահատկություններից է: Բուրգերների հիմնական այցեքարտը որակյալ եւ թարմ բաղադրիչներն են, որոնց համային հարուստ առանձնահատկություններ են հաղորդում Burgery Angus & More-ի մասնագետների ստեղծագործական միտքն ու նորարար մոտեցումները։ Հացը մյուս կարեւոր բաղադրիչն է, որը թարմ պատրաստվում է անմիջապես տեղում։

Լուսանկարը՝ Yeremyan Projects


Burgery Angus & More-ում կարելի է ոչ միայն ուտել հյութեղ բուրգերներ, այլեւ գնել թարմ  կիասֆաբրիկատ կոտլետներն ու թարմ հացը եւ տանն ինքնուրույն  վարպետանալ բուրգերի պատրաստման մեջ։ Իսկ նրանք, ովքեր տանը պատրաստել չեն սիրում, բայց ցանկանում են համեղ բուրգերները վայելել, կարող են  դիմել առաքման ծառայությանը` +374 10 600 006 հեռախոսահամարով:

Լուսանկարը՝ Yeremyan Projects


Burgery Angus & More-ում բացվել է Yeremyan Products-ի ֆիրմային խանութը, որտեղ ներկայացված են արդեն ծանոթ եւ սիրված կաթնամթերքի արտադրանքը, ինչպես նաև տեղական մսի լայն տեսականի եւ կիսաֆաբրիկատներ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին