×

Լուսանկարը՝ REUTERS

Պեննե. Ճշգրիտ ծննդյան օր ունեցող պաստան

Հայերը իտալական խոհանոց շատ են սիրում: Ու քանի որ պաստան այդ խոհանոցի խորհրդանիշներից է, հայերը նաեւ շատ են սիրում պաստա: Սակայն, հաշվի առնելով դրա տեսակների բազմազանությունը, ոչ բոլորը գիտեն յուրահատկությունները: 

Այդ բացը լրացնելու համար GastroVino-ն` Հայաստանում Barilla բրենդի բացառիկ ներկայացուցիչ «Անդակո» ընկերության հետ համագործակցությամբ, յուրաքանչյուր շաբաթ կներկայացնի պաստայի մեկ տեսակ: 

Արդեն պատմել ենք լինգուինիի եւ ֆուզիլիի մասին, իսկ այսօր հերթը պեննեինն է:

Պեննեն եւ՛ տան պայմաններում, եւ՛ ռեստորաններում ամենաշատ կիրառվող մակարոններից է եւ թերեւս միակը, որն ունի ճշգրիտ ծննդյան օր։ 

1865 թվականի մարտի 11-ին, Իտալիայում, Ջենովայի մոտ գտնվող Սան Մարտինո դ’Ալբարոյում, մակարոնագործ Ջովաննի Բատիստա Կապուրոն արտոնագրում է մի սարք, որը կարողանում էր խողովակաձեւ պաստան կտրել անկյունագծով՝ առանց ծայրերը ջարդելու։ Մինչ այդ մակարոնը հաճախ կտրում էին ձեռքով՝ մկրատով, եւ արդյունքը միշտ չէ, որ հավասար ու կոկիկ էր ստացվում։  

 
«Penne» բառը ծագում է իտալերեն penna-ից եւ նշանակում է «գրիչ» կամ «փետուր»։ Անվանումը կապված է մակարոնի ձեւի հետ. պեննեի թեք կտրված ծայրերը հիշեցնում են հին գրիչների փետուրաձեւ ծայրիկը։

Ժամանակի ընթացքում պեննեն ձեռք է բերել երկու հիմնական «դեմք»։

Penne lisce՝ հարթ մակերեսով, եւ penne rigate՝ ակոսավոր։ Ակոսները ստեղծվել են, որպեսզի սոուսը ավելի լավ կպչի մակարոնին։ Այսօր ռիգատեն ամենատարածված տարբերակն է, հատկապես խիտ լոլիկային կամ մսային սոուսների համար։  

Լուսանկարը՝ Barilla


Պեննեի առանձնահատկությունը հենց նրա կառուցվածքի մեջ է։ Խոռոչը սոուսը պահում է ներսում, իսկ թեք կտրված ծայրերի շնորհիվ այն հավասար բաշխվում է խառնելու ժամանակ։ Այդ պատճառով պեննեն համարվում է ամենաբազմակողմանի պաստաներից մեկը, որը հարմար թե՛ դասական լոլիկային, թե՛ կրեմային եւ մսային սոուսների համար։

Պեննեն սովորաբար եփվում է 10–12 րոպե։ Ճիշտ պատրաստված պեննեն պետք 
է լինի al dente եփվածության։


Պեննեով ամենաճանաչված ուտեստները են Penne all’Arrabbiata-ն՝ կծու լոլիկի սոուսով, Penne alla Vodka-ն՝ կրեմային սոուսով, եւ Penne al Pomodoro-ն՝ լոլիկի ու ռեհանի դասական համադրությամբ։ Պեննեն հաճախ համադրվում է նաեւ մսային ռագուի եւ պանրային սոուսների հետ։

Եթե ցանկանում եք տանը պատրաստել պեննե տապակած սխտորով, ցուկինիով եւ նանայով, այցելեք Barilla-ի կայք եւ ծանոթացեք բաղադրամտոմսին.

https://www.barilla.com/en-us/recipe/all/barilla-penne-barilla-roasted-garlic-sauce-zucchini-mint 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին