2024 թվականը իրադարձություններով հարուստ էր Երեւանի կոնյակի գործարանի եւ լեգենդար ARARAT բրենդի համար: GastroVinօ-ն ընտրել է ամենահիշարժանները:
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում ARARAT կոնյակը ստանձնել էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը։ Դրանց պաշտոնական մեկնարկը տրվեց մարտին՝ Հայաստանի նախագահի նստավայրում:
Երկու ամիս անց, մայիսի 20-ին, ARARAT-ը «Դվին» հյուրանոցի “One & Only” թատրոնում կազմակերպել էր Ազնավուրին նվիրված “ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial” միջոցառումը։
Երեկոյի հատկանշական պահերից էր մաեստրոյի հուզական աշխարհը բացահայտող փորձառությունը` հյուրերը արհեստական բանականության միջոցով կարողացան ստեղծել իրենց երեկոն հիշարժան դարձնող «Դրվագը»։
Իսկ ապրիլին ARARAT-ը Վենետիկում էր եւ հանդես էր գալիս որպես Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեի Հայաստանի տաղավարի բացման արարողության աջակից։
Այս տարի Հայաստանը բիենալեում ներկայացել էր փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով:
ARARAT տաղավարը ամենամարդաշատներից էր «Երեւանի գինու օրեր» փառատոնի առաջին օրը՝ հունիսի 7-ին: Ինտերակտիվ տաղավարը բաժանված էր մի քանի գոտու: Դրանցից մեկում այցելուները կարող էին խաղեր խաղալ, իսկ լավագույն արդյունքներ գրանցողները ստանում էին նվերներ: Տաղավարի մեկ այլ հատվածում հյուրասիրում էին Ararat Cherry, Ararat Coffee, Ararat Honey եւ Ararat Apricot խմիչքների հիմքով պատրաստած կոկտեյլներ:
«Երեւանի գինու օրեր» փառատոնի շրջանակում խոհարարական շոու վարեցին Միշլենյան աստղեր ունեցող խոհարարներ Դավի Թիսոն եւ Ալեն Ալեքսանյանը, որոնք նախօրեին այցելել էին ARARAT-ի թանգարան:
Հունիսին Paradiso Barcelona-ի գլխավոր բարմեն Ֆեդերիկո Լոմբարդին Երեւանում միաձուլում էր ARARAT կոնյակն ու հայտնի Enigma, Revival Negroni եւ Atlantais կոկտեյլները՝ ստանալով իսկական կոկտեյլային հրավառություն:
Հունիսին լրացավ ARARAT-ի եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցության 20-ամյակը: Փառատոնին ընդառաջ հունիսի 25-ին ARARAT թանգարանում բացվեց «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ցուցադրությունը:
Իսկ Երեւանի կոնյակի գործարան եւ ARARAT թանգարան այցելած «Ոսկե Ծիրան»-ի պատվավոր հյուր, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր Քեւին Սփեյսին ասել էր, որ այստեղ ոչ միայն պահպանում են պատմությունը, այլեւ շարունակ հարստացնում են այն նոր տարրերով:
Աշնանը ARARAT թանգարանը ներդրեց Fast Review համակարգը, որի նպատակն է թանգարանի եւ այցելուի միջեւ ուղիղ եւ անմիջական կապի հաստատման եւս մեկ հարթակ ապահովելը։ Այն հնարավորություն է տալիս այցելուներին «մեկ հպում» ձևաչափով կիսվել տպավորություններով, մեկնաբանություններ թողնել սեփական փորձառության մասին։
Նոյեմբերին մեկնարկեց ARARAT-ի նոր գովազդային արշավը՝ «Ամենայն անկեղծությամբ»: Արշավում բրենդի ավանդական արժեքները՝ վարպետությունը, առատաձեռնությունը, կիրքը, աութենտիկությունը գտնում են իրենց վառ և գունագեղ մարմնավորումը, որպեսզի հիշեցնեն մարդկային անգին ու անկեղծ հույզերի մասին։
Դեկտեմբերին ընդամենը 493 շիշ քանակով թողարկվեց ARARAT Special Blend 18-ամյա կոնյակը, որը կոնյակակագործ-վարպետները ստեղծել են Երեւանի կոնյակի գործարանի ամենատաք մառաններից մեկում հնացված սպիրտներից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: