×

Լուսանկարը՝ ARARAT

ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին

Մայիսի 20-ին ARARAT լեգենդար հայկական կոնյակը Դվին հյուրանոցի “One & Only” թատրոնում կազմակերպել էր Շառլ Ազնավուրին նվիրված “ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial” միջոցառումը։

Այն հարգանքի յուրատեսակ տուրք էր անգերազանցելի երաժիշտ, արտիստ, բարերար եւ դիվանագետ Շառլ Ազնավուրին, ինչպես նաեւ եւս մեկ առիթ բացահայտելու մաեստրոյի թողած հսկայական ժառանգությունը եւ վարպետության նոր եզրերը։

Լուսանկարը՝ ARARAT


Երեկոյի հատկանշական պահերից էր մաեստրոյի հուզական աշխարհը բացահայտող փորձառությունը։ Կիսվելով իրենց տպավորություններով՝ հյուրերը արհեստական բանականության միջոցով րոպեների ընթացքում կարողացան ստեղծել իրենց երեկոն հիշարժան դարձնող «Դրվագը»։

Լուսանկարը՝ ARARAT


ARARAT-ի կողմից մշակված https://aznavourcentennial.araratbrandy.com/explore հատուկ հարթակը հուզական յուրատեսակ լրացում է ARARAT-ի եւ Շառլ Ազնավուրի 2017 թվականին նախաձեռնված համատեղ նախագծի համար, որի արդյունքում ստեղծվեց  ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։

Լուսանկարը՝ ARARAT


Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարեւորագույն պահերը:

1956: Առաջին հաղթանակի նոտաներ

Շառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում

1960: Համաշխարհային փառքի նոտաներ

“Je m'voyais déjà” երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում

1981: Հավերժական սիրո նոտաներ

“Une vie d'amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումը

ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի բացառիկ կուպաժն իր մեջ ամբողջացնում է հենց այս տարեթվերի սպիրտները։
Միջոցառման ընթացքում կազմակերպված համտեսի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։

Լուսանկարը՝ ARARAT


ARARAT ուլտրա-պրեմիում շարքի վառ կոնյակներից մեկը՝ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը, ներկայացված է ARARAT ապրանքանիշի հիմնական բոլոր շուկաներում եւ առանձնանում է էլեգանտ փաթեթավորմամբ, որի արտիստիկ լուծումները հաստատել է հենց ինքը՝ մաեստրոն։ Շառլ Ազնավուրի 100-ամյակի առիթով կոնյակի փաթեթավորման վրա կատարվել են նրբագեղ լրացումներ՝ խորհրդանշական այս տարին առավել ընդգծելու համար։  

Լուսանկարը՝ ARARAT


«Ազնավուրի մասին զրույցները ժամանակ եւ սահմաններ չեն ճանաչում։ Նա ժամանակից անդին է, բայցեւ հավերժ ժամանակակից։ Նա երգել է բոլորի համար, միեւնույն ժամանակ զրույց տանելով յուրաքանչյուրիս հետ։ Իր մասին խոսելիս նա ասում էր, որ իր պարտքն ու անձնական ցանկությունն է կիսվել անկեղծությամբ եւ քնքշությամբ։ Այսօր մենք պատվում ենք Ազնավուրին եւ խոնարհվում այն հավերժական սիրո, անկեղծության եւ վարպետության առջեւ, որոնցով նա այդքան անձնվիրաբար կիսվել է։

Լուսանկարը՝ ARARAT


Անսահման ուրախ եմ, որ այս նշանակալից տարում ARARAT հայկական կոնյակը «Ազնավուր» հիմնադրամի հետ հովանավորում է նաեւ մաեստրոյին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք։ Համոզված եմ, որ Լեգենդը հավերժ կապրի։ Իսկ ARARAT-ի հետ համատեղ պատմությունը կշարունակի բացահայտել Լեգենդների նոր եզրերը»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին