«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր Քեւին Սփեյսին այցելել է Երեւանի կոնյակի գործարան եւ ARARAT թանգարան:
Սերգեյ Խաչատրյանը դիմավորում է Քեվին Սփեյսիին | Լուսանկարը՝ ARARAT
Դերասանին ներկայացրել են հայկական կոնյակագործության հարուստ անցյալը: Սփեյսին նկատել է, որ ARARAT թանգարանը վայր է, որտեղ ոչ միայն պահպանում են պատմությունը, այլեւ շարունակ հարստացնում են այն նոր տարրերով:
Լուսանկարը՝ ARARAT
Մի պահ թվում էր, որ թանգարանում պահվող նախագահական տակառների կողքով քայլելիս Քեւին Սփեյսին փորձում էր գտնել House of Card սերիալում իր մարմնավորած ԱՄՆ «նախագահ» Ֆրենք Անդերվուդի տակառը:
Լուսանկարը՝ ARARAT
Սա, իհարկե, կատակ է, իսկ իրականությունն այն է, որ Սփեյսիին մատուցվեց ARARAT կոնյակի հիմքով պատրասված Armenian Beauty կոկտեյլը, որը հենց այնպես չէր ընտրված. «Օսկարներից» մեկը Սփեյսին ստացել էր American Beauty ֆիլմի համար:
Լուսանկարը՝ ARARAT
Քեւին Սփեյսին եղավ նաեւ թանգարանի գանձարանում, որտեղ պահվում է Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքի բացառիկ հավաքածուն՝ 1907 թվականից սկսած:
Լուսանկարը՝ ARARAT
Դերասանը ARARAT թանգարանից հեռացավ հատուկ նվերով՝ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: