«Հայաստանը սեր է»,- Երեւանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում շրջայցից հետո իր տպավորությունների մասին այսպես կիսվեց ֆրանսահայ նշանավոր խոհարար Ալեն Ալեքսանյանը: Նրա գործընկեր, «Ֆրանսիայի լավագույն վարպետ» տիտղոսը կրող Դավի Թիսոն էլ ավելացրեց՝ «կուզեի իմ լուսանկարն ու տակառն էլ ունենալ թանգարանում» (ծիծաղում է-խմբ.):
Միշլենյան աստղեր ունեցող խոհարարները «Երեւանի գինու օրեր» փառատոնին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից ժամանած գաստրոլորտի ներկայացուցիչների հետ միասին հյուրընկալվել էին Երեւանի կոնյակի գործարանում:
«Այսօրվա մեր հանդիպման վայրը պատահական չէ, քանի որ ARARAT-ը՝ հայկական կոնյակը, առատաձեռնության, հյուրընկալության եւ վարպետության մասին է: Ընդհանրապես, հայկական սեղանն է առատաձեռնության խորհրդանիշ, եւ վարպետությամբ ստեղծված տարատեսակ ուտեստներն ամփոփում են իրենց մեջ մեր պատմությունն ու մշակույթը: 
Սերգեյ Խաչատրյանը | Լուսանկարը՝ ARARAT
	
	
	
	
	
Պատմականորեն այդ սեղանի մաս է կազմում ARARAT կոնյակը: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն կունենանք միասին ծանոթանալ ARARAT-ի արժեքներին, պատմությանն ու ավանդություններին»,- հյուրերի հետ հանդիպմանն ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ARARAT-ը «Երեւանի գինու օրեր» փառատոնի հատուկ գործընկերն է: Փառատոնին ընդառաջ՝ Երեւան ժամանած հյուրերին հնարավորություն ընձեռնվեց շրջել թանգարանում, մասնակցել ARARAT-ի «Վասպուրական», «Նաիրի» եւ «Ախթամար» կոնյակների համտեսին:
Լուսանկարը՝ ARARAT
	
	
«Հայաստանը գեղեցիկ երկիր է, գեղեցիկ մշակույթով եւ լավ ավանդույթներով: Հնարավորություն չեմ ունեցել շատ տեղերում լինել, բայց այն, ինչ հասցրել եմ տեսնել, տպավորիչ է: ARARAT-ի մասին էլ կասեմ՝ շատ եմ հավանել»,- համտեսից հետո ասաց Դավի Թիսոն, որը Միշլենի երկու աստղից զատ արժանացել է նաեւ խոհարարության «Օսկարին»՝ Bocuse d'Or-ին:
Լուսանկարը՝ ARARAT
	
	
	
	
Նրան տպավորել էր նաեւ այն փաստը, որ տարբեր հողերից ստացված բերքից ARARAT-ում կարողանում են մեկ, համաչափ համային արդյունքի հասնել. «Ահռելի աշխատանք է պետք տանել, որպեսզի վերջնական արդյունքն այսքան ներդաշնակ լինի»:
Դավի Թիսոն եւ Ալեն Ալեքսանյանը «Երեւանի գինու օրերին» կցուցադրեն իրենց վարպետությունը:
«Տատիկս Արեւմտյան Հայաստանից է գաղթել Ֆրանսիա՝ Ցեղասպանության տարիներին: Նրանից միջերկրածովյան խոհանոցի ժառանգությունն եմ ստացել: Կարող եմ ասել, որ իսկական խոհարարությամբ զբաղվողները կանայք են իրենց տներում, ինչը ես երբեք չեմ տեսել ռեստորաններում»,- նշեց Ալեն Ալեքսանյանը: 
Ալեն Ալեքսանյանը | Լուսանկարը՝ ARARAT
	
	
	
Դավիի դեպքում խոհարարական ժառանգությունը թունիսցի տատից է գալիս. «Կյանքում ինչքան էլ համեղ ու լավ բան ենք ուտում, միեւնույն է, ման ենք գալիս մեր մանկության համը: Միշտ նախանձով էի նայում այն բաղադրատոմսերին, որոնք ունեին տատիկիս պատրաստածի համը: Ֆրանսիացիներս եւս շատ բաղադրատոմսեր կորցնում ենք, մոռացության ենք մատնում: Խոհարարական այդ հարստությունը պահելու համար պետք է անցյալի համերը չմոռանալ, վերագտնել եւ փոխանցել»:
Լուսանկարը՝ ARARAT
	
«Երեւանի գինու օրեր» փառատոնը մեկնարկում է այսօր եւ կտեւի մինչեւ հունիսի 9-ը: Այս տարի եւս ARARAT կոնյակները կներկայանան հատուկ տաղավարով, որի ընթացքում փառատոնի հյուրերը, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան համտեսել ARARAT խմիչքները, ինչպես նաեւ դրանց հիմքով պատրաստվող կոկտեյլները:
Արփի Ջիլավյան


 
                 ×
                ×
             
                        
 
	
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
										 
	
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
										 
	
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
										 
	
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
										 
	
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
										

 
                             
                 
         
                             
                            
 
			
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: