2024թ. հոկտեմբերին ARARAT թանգարանը կներդնի սպառողների հետ հետադարձ կապի եւս մեկ գործիք՝ Fast Review համակարգը։
Համակարգի հիմնական նպատակն է թանգարանի եւ այցելուի միջեւ ուղիղ եւ անմիջական կապի հաստատման եւս մեկ հարթակ ապահովելը։ Այն հնարավորություն կտա այցելուներին «մեկ հպում» ձևաչափով կիսվել տպավորություններով, մեկնաբանություններ թողնել սեփական փորձառության մասին։
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ականատես ենք լինում, թե որքան արագ է փոխվում մեր այցելուների «դիմագիծը»։ Այսօր ճամփորդել սիրող այցելուի առաջ անդադար բացվում են նոր հնարավորություններ, որն էլ ժամանակակից սպառողին դարձնում է առավել պահանջատեր։ ARARAT թանգարանը միշտ ականջալուր է եղել իր այցելուների բազմաթիվ կարծիքներին, բարելավման խորհուրդներին եւ, ինչու ոչ, հաճելի խոսքերին։ Fast Review նոր համակարգը, խնայելով այցելուի ժամանակը, վերջինիս թույլ կտա կիսվել տպավորություններով, կարծիքներով, ինչպես նաև առաջարկներով», - ասել է ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադեւոսյանը։
ARARAT թանգարանը լինելով Երևանի ամենաշատ այցելուներ գրանցող թանգարաններից մեկը, հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ: ARARAT թանգարանը տարիներ շարունակ գրավել է միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունների ուշադրությունը՝ երկու տարի անընդմեջ արժանանալով «World Travel Awards» մրցանակին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: