ARARAT հայկական կոնյակը հանդես է գալիս որպես Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեի Հայաստանի տաղավարի բացման արարողության աջակից։
Հայաստանը Վենետիկի` արվեստի 60-րդ հոբելյանական բիենալեում ներկայանում է փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով, որի մասին կարող եք կարդալ Մաշտոցյան շարականներն ու 7 մահացու մեղքերը՝ Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում հոդվածում:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար մեծ պատիվ է, որ 2024 թվականի Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համադրումն ու կազմակերպումը մեզ է վստահվել։ Ցուցադրությունը, որ կառուցված է երկու հիմնական առանցքների շուրջ, անսպասելի ամփոփում ունի, որը ընդհանուր տաղավարը տեղափոխում է հայկական մշակութային ժառանգությունից եւ հայկական ինքնության սահմաններից անդին։ Մագազինո դել Սալե 3 տարածքում Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայի հետ համագործակցությամբ նման տաղավարի կազմակերպումն աննախադեպ է Հայաստանի համար։ Այս առիթով նաեւ ուրախ ենք, որ տաղավարի հանդիսավոր բացման արարողությունն աջակցություն ստացավ ARARAT հայկական կոնյակի կողմից», - ասել է Ազգային տաղավարի համադրող, ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։
Լուսանկարը՝ Ասատուր Եսայանց
«Այս նախագիծը յոթ տարիների էմոցիաների, յոթ տարիների մտորումների եւ յոթ տարիների աշխատանքի արդյունք է։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին «Արձագանք» նախագծի կայացմանը Վենետիկի բիեանելի շրջանակում», - նշել է Նինա Խեմչյանը։
«Իր հիմնադրումից ի վեր Վենետիկյան բիենալեն հանդիսացել է ոչ միայն նկարիչների, արվեստի տարբեր բնագավառների, գաղափարների, այլեւ ժամանակների խաչմերուկ։ Այստեղ ներկայացվածը միշտ բազմիմաստ է, նորարար, երբեմն ըմբոստ եւ իրարամերժ, բայց միշտ ժամանակից այն կողմ, ինչն էլ բերում է անվերջ մտորումների եւ թողնում երկարատեւ հետհամ։ Նինա Խեմչյանի լայնակտավ աշխատանքը մի ճամփորդություն է, աղոթք եւ մարդկայինը բացահայտող երկխոսության հրավեր։
Լուսանկարը՝ Ասատուր Եսայանց
Անչափ ուրախ ենք, որ լեգենդար հայկական կոնյակը համագործակցեց մշակութային այս բացառիկ նախագծի հետ` ներկայացնելով աշխարհին հավերժականն ու նորարարականը, համամարդկայիննը ու հայկականը»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: