2022 թվականին աշխարհում լավագույն բար ճանաչված Paradiso Barcelona-ի գլխավոր բարմեն Ֆեդերիկո Լոմբարդին Երեւանում միաձուլել է լեգենդար ARARAT կոնյակն ու հայտնի Enigma, Revival Negroni եւ Atlantais կոկտեյլները՝ ստանալով իսկական կոկտեյլային հրավառություն:
«ARARAT-ը շատ լավն է, իսկ թե ինչպես կաշխատի կոկտեյլներում՝ կախված է բարմենի ձեռքերից»,- GastroVino-ին ասել է բարմենը, ով Հայաստան է ժամանել հայ բարմենների համար վարպետության դաս անցկացնելու նպատակով:
Լուսանկարը՝ ARARAT
«Phoenix բարի եւ Երեւանի կոնյակի գործարանի նախաձեռնությամբ ժամանակ առ ժամանակ տարբեր երկրների բարմենական ոլորտի հայտնի մասնագետներ են հրավիրվում Երեւան, որոնք հայ բարմենների համար վարպետաց դասեր են անցկացնում, իսկ երեկոյան բարում աշխատում որպես բարմեն եւ հյուրերի համար պատրաստում իրենց ամենահայտնի եւ յուրահատուկ կոկտեյլները»,- նշել է Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Ավետիսյանը:
Իտալացի Ֆեդերիկո Լոմբարդին մինչ Բարսելոնայի Paradiso-ի գլխավոր բարմեն դառնալը՝ գաստրոնոմիայի եւ միքսոլոգիայի ոլորտում երկար ճանապարհ է անցել.
Լուսանկարը՝ ARARAT
«18 տարեկանում Նեապոլից տեղափոխվել եմ Միլան եւ Carlo Cracco-ի բիստրոյում աշխատել որպես բարմեն, այնուհետեւ տեղափոխվել եմ Լոնդոն՝ հետագա աճի համար: Միացյալ Թագավորությունում ուսումնասիրել եմ կոկտեյլների պատրաստման նոր տեխնիկա: Հետագայում միացել եմ Բարսելոնայի Paradiso-ի թիմին, գրեթե 2 տարի այնտեղ աշխատելուց հետո վերադարձել Լոնդոնի The Gibson Bar: Բայց Paradiso-ն ինձ կրկին կանչեց՝ այս անգամ որպես գլխավոր բարմեն»:
Լուսանկարը՝ ARARAT
Creativity behind Paradiso խորագրով վարպետության դասի ժամանակ Ֆեդերիկոն հայ բարմեններին պատմել է ոչ միայն անցած աշխատանքային ուղու մասին, այլեւ կիսվել Paradiso-ի նորարարություններով, կայունության եւ զարգացման կոնցեպտով:
Ֆեդերիկո Լոմբարդին | Լուսանկարը՝ ARARAT
Վարպետության դասից հետո Ֆեդերիկո Լոմբարդին Phoenīx-ի հյուրերի համար պատրաստել է Paradiso-ի ամենահայտնի կոկտեյլները, բայց այս անգամ ARARAT 5*-ի հիմքով:
Լուսանկարը՝ ARARAT
«Առաջին անգամ եմ հանդիպում ու աշխատում այս բրենդի հետ: Գիտեմ, որ այն հայերի հպարտությունն է: Օդանավակայանից հյուրանոց գնալու ճանապարհին տեսա ARARAT-ի գործարանը, ես դեռ կհասցնեմ կոնյակը բացահայտել հենց գործարանում, երբ այցելեմ այնտեղ, բայց մինչ այդ այն ինձ համար կբացահայտեմ մեր բարի ամենահայտնի եւ սիրված կոկտեյլներում՝ հետաքրքիր միքսեր անելով դառը շոկոլադային վերմուտի, լիկյորի, տոմատի ջրի, ավագայի մեղրի հետ», - ասել է իտալացի բարմենը:
Արփի Ջիլավյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: