Երեւանի կոնյակի գործարանի ARARAT լեգենդար կոնյակների տաղավարը ամենամարդաշատներից էր «Երեւանի գինու օրեր» փառատոնի առաջին օրը՝ հունիսի 7-ին:
ARARAT-ի ինտերակտիվ տաղավարը բաժանված էր մի քանի գոտու: Դրանցից մեկում այցելուները կարող էին խաղեր խաղալ, իսկ լավագույն արդյունքներ գրանցողները ստանում էին նվերներ:
Լուսանկարը՝ ARARAT
Տաղավարի մեկ այլ հատվածում հյուրասիրում էին Ararat Cherry, Ararat Coffee, Ararat Honey եւ Ararat Apricot խմիչքների հիմքով պատրաստած կոկտեյլներ:
Լուսանկարը՝ ARARAT
«Երեւանի գինու օրեր» փառատոնի շրջանակում խոհարարական շոու վարեցին
Միշլենյան աստղեր ունեցող խոհարարներ Դավի Թիսոն եւ Ալեն Ալեքսանյանը:
Լուսանկարը՝ ARARAT
Նրանք երեք ուտեստներից բաղկացած սեթ պատրաստեցին, ինչը ուղեկցվեց ARARAT-ի հատուկ ծիսակարգի անցկացմամբ:
Լուսանկարը՝ ARARAT
Դավի Թիսոն եւ Ալեն Ալեքսանյանը հաճույքով շփվում էին այցելուների հետ՝ պատմելով ինչպես իրենց խոհարարական արվեստի, այնպես էլ Հայաստանից եւ հայկական խոհանոցից ստացած տպավորությունների մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: