×

Լուսանկարը՝ ARARAT

ARARAT-ը Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկերն է

Մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում ARARAT կոնյակը ստանձնել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը։

Լուսանկարը՝ ARARAT


Ազնավուրին նվիրված միջոցառումների շարքն իր լայն տարածումն է գտնելու թե՛ մայրաքաղաքում եւ թե՛ մարզերում, որի հիմնական նպատակն է Մաեստրոյի մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաեւ նրա բարեգործական գործունեության եւ արժեքների տարածումը։

Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց Շառլ Ազնավուրին՝ վերհիշելով եւ վերարժեքավորելով նրա բացառիկ կյանքի ուղին՝ որպես արտիստ, գրող, հումանիստ եւ դիվանագետ։ Հյուրերին սպասում էր հատուկ ցուցադրություն, որտեղ ներկայացվեց Ազնավուրի բեմական հանդերձանքը։

Լուսանկարը՝ ARARAT


Երեւանի կոնյակի գործարանը մշտապես գնահատել է Մաեստրոյի հանճարը՝ 2018թ․-ին ներկայացնելով Շառլ Ազնավուրի հավերժ ժառանգությունը վավերագրող ARARAT Charles Aznavour Signature Blend 25 տարեկան կոնյակը։ Այն իր մեջ ամփոփում է հազվագյուտ սպիրտներից ստացված ստեղծագործ կուպաժ, որոնք արտացոլում են Ազնավուրի ստեղծագործական ուղու կարեւորագույն դրվագները:

Միջոցառման ընթացքում հյուրերը վայելեցին ARARAT հայկական կոնյակը եւ նրա հիմքով պատրաստված կոկտեյլները, ինչպես նաեւ Charles Aznavour Signature Blend կոնյակը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին