×

Հայաստանը մասնակցել է Wine Paris 2026 ցուցահանդեսին

Հայկական գինեգործական 23 ընկերություն ազգային միասնական տաղավարով ներկայացրել են հայկական գինեգործական մշակույթը Wine Paris 2026 միջազգային ցուցահանդեսում:

«Wine Paris 2026-ին մասնակցությունը կարևոր էր Հայաստանի համար։ Հայկական գինին պատմության մի մասն է՝ դարեր առաջ խմորված, տոնված։ Այսօր այդ ժառանգությունը վերածնվում է ժամանակակից գինիներում», - նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։


Հայկական ընկերությունները Wine Paris 2026 ցուցահանդեսին մասնակցել են Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին