×

Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը Լուսանկարը՝ ԱՐԱՐԱՏ

«ԱՐԱՐԱՏ»-ը 2021 թվականին՝ 10 դրվագ

2021 թվականը հարուստ էր իրադարձություններով Երեւանի կոնյակի գործարանի համար: GastroVino-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը:

1.    Նոր շշերն ու փաթեթավորումը

Փետրվարի 1-ին Երեւանի կոնյակի գործարանը պաշտոնապես ներկայացրեց նոր շշերն ու փաթեթավորումը:

ARARAT 3* и ARARAT 5* կոնյակների շշերի հիմքում հատուկ փորագրությունը պատկերում է Արարատ լեռը։ Վերածննդի եւ նոր կյանքի այս խորհրդանիշը կենտրոնական տեղ է զբաղեցնում նաեւ գրեթե բոլոր նոր պիտակների վրա։

ARARAT պրեմիալ շշերի ներքեւի հատվածը զարդարում են յուրատեսակ ռելիեֆային կամարներ, խորհրդանշելով Երեւանի կոնյակի գործարանի գանձարանում պահվող բացառիկ սպիրտները։  

2.    Ararat Coffee-ն

Մարտի սկզբին Երեւանի կոնյակի գործարանը հայտնեց նոր՝ ARARAT Coffee խմիչքի թողարկման մասին:

Մայիսին ARARAT Coffe-ն ներկայացավ երեւանցիներին գեղեցիկ միջոցառման շրջանակում:

«ARARAT սուրճի ստեղծմամբ մենք ոգեշնչվել ենք տարբեր ժողովուրդների ավանդույթներով, որտեղ մեկ գավաթ սուրճի վայելքը ի սրտե հանդիպումների եւ հաճելի պահերի խորհրդանիշն է։ ARARAT սուրճը գալիս է լրացնելու այդ ավանդույթը, հաղորդելով նրան մի նոր իրական հայկական ջերմություն», - միջոցառմանն ասել էր Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Լուսանկարը՝ ԱՐԱՐԱՏ


3.    ARARAT Independence 30 շարքը

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Երեւանի կոնյակի գործարանը ներկայացրեց սահմանափակ թողարկում`«ARARAT Independence 30»՝ կազմված երեք կուպաժներից:

4.    Էրմիտաժի հայկական ժառանգության վերականգնում

Հունիսին հայտարարվեց, որ Pernod Ricard Rouss-ը եւ ARARAT-ը կաջակցեն Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի հայկական ժառանգության վերականգնմանը: Ավելի քան 1500 ցուցանմուշ ընդգրկող Հայաստանի միջնադարյան արվեստի հավաքածուի ցուցանմուշների վերականգնումը կտեւի 3 տարի:

5.    ԱՐԱՐԱՏ բրենդի թանգարանը Մոսկվայում

Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Մոսկվայի Ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) «Արմենիա» տաղավարում բացվել է ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակի թանգարանը:

6.    «Անին» Լոնդոնում արժանացել է ոսկե մեդալի

Մայիսին «ԱՆԻ» 7 տարեկան կոնյակը ոսկե մեդալ նվաճեց The Brandy Masters միջազգային մրցույթում, որի կազմակերպիչը “The Spirits Business” պարբերականն է:

ARARAT «ԱՆԻ» 7 տարեկան կոնյակը նոր կուպաժ է։

7.    «Անին» ոսկի է նվաճել Bartender Spirits Awards մրցույթում

«ԱՆԻ» կոնյակի հաջողությունները շարունակվեցին հունիսին՝ Սան Ֆրանցիսկոյի Bartender Spirits Awards մրցույթին այն արժանացավ բարձր գնահատականի բարմենների միջազգային հանձնաժողովի կողմից՝ նվաճելով ոսկե մեդալ։

Լուսանկարը՝ ԱՐԱՐԱՏ


8.    «Նաիրիի» հաղթանակը The Spirits Business Design & Packaging Masters մրցույթում

Երեւանի կոնյակի գործարանն իր ARARAT ապրանքանիշով առաջին անգամ էր մասնակցում այս մրցույթին եւ դարձավ մրցանակաբաշխության պատմության մեջ եզակի ապրանքանիշներից մեկը, որն առաջին իսկ առաջադրումից արժանացավ ամենաբարձր գնահատանքի՝ Master մեդալի։

9.    «Նաիրիի» ոսկե մեդալը Տոկիոյում

Ամռանը լեգենդար «Նաիրի» կոնյակը Տոկիոյի վիսկիի եւ ալկոհոլային խմիչքների մրցույթում արժանացավ ոսկե մեդալի եւ «Անվանակարգի հաղթող» կոչմանը։  

10.    «Նաիրիի» ոսկե մեդալը Լոնդոնում

Ապրիլին «Նաիրի» կոնյակը ոսկե մեդալ նվաճեց Լոնդոնում կայացած ալկոհոլային խմիչքների IV մրցույթում (London Spirits Competition):

Մրցույթին ներկայացված էին նմուշներ ալկոհոլային խմիչքների հարուստ ավանդույթներ ունեցող մի շարք երկրներից՝ այդ թվում Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Իռլանդիայից, Միացյալ Թագավորությունից:

ARARAT տեսականու «Դվինը», «Ախթամարը», ARARAT Apricot-ը եւ ARARAT Coffee-ն արժանացան արծաթե մրցանակի։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին