×

Մոսկվայում բացվել է ԱՐԱՐԱՏ բրենդի թանգարանը

Մոսկվայի Ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) «Արմենիա» տաղավարում բացվել է ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակի թանգարանը:

«Այստեղ բոլորը կարող են իրենց զգալ ջերմ եւ հյուրընկալ Երեւանում. ճաշել ռեստորանում, գնել քաղցրավենիք եւ խմորեղեն եւ, իհարկե, շփվել հայկական մշակույթի եւ պատմության հետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Այցելուները կարող են այցելել նաեւ ինտերակտիվ տարածք եւ համտեսի դահլիճ:

Աշխատանքային օրերին թանգարանը գործում է ժամը 10:00-ից 19:00-ը, հանգստյան օրերին՝ 11:00-ից 20:00-ը:

Չորեքշաբթիից կիրակի օրերին ժամը 12:00-ին, 14:00-ին եւ 16:00-ին առաջարկվում են հատուկ համտեսային շրջագայություններ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին