×

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան

ARARAT-ը պաշտոնապես ներկայացրել է նոր շշերն ու փաթեթավորումը

Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ ) այսօր պաշտոնապես ներկայացրել է լեգենդար ARARAT  կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը:

«Բրենդի այս էվոլյուցիոն իրադարձության ետնաբեմում կանգնած է միջազգային շուկայում արդի նոր միտումներին, սպառողական վարքագծերին եւ, ամենակարեւորը, սպառման պահերին նվիրված հիմնարար հետազոտությունը (Moments of Consumption)։ Միջազգային խմբի մի քանի տարվա աշխատանքի այս տպավորիչ արդյունքն ուղղված է թե´ պահպանելու  ARARAT-ի դիրքերը դասական շուկաներում, եւ թե´ գրավելու ամուր դիրքեր հարաբերականորեն նոր շուկաներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Չինաստանը», - ասված է ԵԿԳ-ի հաղորդագրությունում:

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան


ARARAT 3* и ARARAT 5* կոնյակների շշերի հիմքում հատուկ փորագրությունը պատկերում է Արարատ լեռը։ Վերածննդի եւ նոր կյանքի այս վեհաշուք խորհրդանիշը կենտրոնական տեղ է զբաղեցնում նաեւ գրեթե բոլոր նոր պիտակների վրա։ Բացի այդ, ARARAT-ի պատմությունն ու արժեքները ներկայացվում են շշերի զարդանախշերում։

ARARAT պրեմիալ շշերի ներքեւի հատվածը զարդարում են յուրատեսակ ռելիեֆային կամարներ, խորհրդանշելով Երեւանի կոնյակի գործարանի գանձարանում պահվող բացառիկ սպիրտները, որոնց միահյուսելու վարպետությունը ստեղծում է ARARAT-ի ներդաշնակության արվեստը։  

Նոր շարքի յուրահատկությունն ապահովում է գույնի ոչ սովորական հակադրությունը. պիտակների վրա սպիտակ հատվածի հետ համատեղ օգտագործվել են դասական ներկապնակի երանգներ:

ARARAT-ի բոլոր նմուշները զարդարված են բրենդի տարբերանշանով՝ Փյունիկով:

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան


Փաթեթավորման այս փոփոխությունները միտված են հատկապես գոհացնել ARARAT-ի պրեմիալ դասի սիրահարներին, քանի որ այստեղ կհայտնվի նոր կուպաժ՝ Անի 7 տարի հնացման։ Հայտնի ARARAT Ընտիրը շուտով իր ուրույն տեղը կզբաղեցնի ARARAT-ի վինտաժային հավաքածուի շարքում։

Վերջերս թողարկված ARARAT ուլտրա պրեմիում դասի փաթեթավորումը վերափոխման չի ենթարկվել։

«ARARAT-ի փաթեթավորման վերափոխմանը նախորդել է ծավալուն, մանրակրկիտ միջթիմային եւ միջմշակութային աշխատանք։ Նախագծի վերջին շտկումները համընկան համավարակի առավել ակտիվ շրջանի հետ, սակայն ԵԿԳ թիմի աննկարագրելի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողացանք այն իրագործել առանց ժամկետների խախտման։ Մեզ համար ծայրահեղ կարեւոր էր պահպանել հավատարմությունը պատմական արմատներին՝ մեկտեղելով այն նոր մակարդակ տեղափոխվելու հետ։ Վստահ եմ, որ ամեն նոր նախաձեռնությամբ ARARAT-ը միայն ամրապնդելու է իր դիրքերը համաշխարհային շուկայում», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Անի Բերիաշվիլին։

«Երեք տարի առաջ մենք ընդունեցինք ARARAT-ի վերափոխման մարտահրավերը, որպեսզի տեղափոխենք ապրանքանիշը համաշխարհային հարթություն եւ ամուր դիրքավորվենք պրեմիալ բրենդիի դասի հատվածում։ Կատարված աշխատանքի արդյունքը թույլ է տալիս ընդգծել մեզ տարբերակող տարրերը խանութներում եւ ուժեղացնել մեր պրեմիումիզացիան բրենդիի դասի մեջ, որն շարունակում է աճել։  

Մենք մանրակրկիտ աշխատեցինք թե´ ընկերության ներսում, թե´ կրեատիվ գործակալության հետ։ Հատկապես կարեւոր եմ համարում նաեւ մեր աշխատանքները սպառողների հետ։ Այս ամենը հնարավոր դարձրեց արժեքների նկատմամբ մեր հավատարմության անձեռնմխելիությունը՝ պահպանելով հայկական արմատները եւ միաժամանակ արդիականացնելով ապրանքանիշը։ Վերափոխումը նաեւ առավել կհեշտացնի ARARAT-ի այս կամ այն կոնյակի ընտրությունը սպառողների կողմից։ Այսօր ունենք նրբագեղ, արդի եւ աութենտիկ առաջարկ, որը կուրախացնի թե´ ARARAT-ի հավատարիմ սիրահարներին, թե´ ապրանքանիշին նոր հաղորդակցվող սպառողներին, որոնք պատրաստ են գնել բնածին եւ դարերի պատմություն ունեցող արտադրանք», - նշել է Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպայի շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն։   

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան


«MEDIACRAT գործակալությունն ավելի քան 10 տարի համագործակցում է ARARAT ապրանքանիշի հետ։ Սա մեծ պատիվ եւ պատասխանատվություն է՝ հաշվի առնելով նրա պատմական հարստությունն ու կարեւորությունը Հայաստանի համար, ինչպես նաեւ ճանաչելիությունը Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում։ Գործակալությունում նախագծի վրա աշխատում էր միջազգային խումբ՝ կրեատիվ տնօրեն Իգոր Բորիսենկոյի ղեկավարությամբ։ Մեր առջեւ դրված էր բարդ, բայց միեւնույն ժամանակ հետաքրքիր խնդիր։ Հարկավոր էր ապահովել ապրանքանիշի ռազմավարական վերաթողարկումը, պահպանելով եւ առավել ընդգծելով նրա ԴՆԹ-ն», - ասել է MEDIACRAT ընկերության գործադիր գործընկեր Արման Ջիլավյանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին