×

ARARAT Նաիրի կոնյակը ոսկե մեդալ է նվաճել Տոկիոյի մրցույթում

Տոկիոյի վիսկիի եւ ալկոհոլային խմիչքների մրցույթում ARARAT Նաիրի կոնյակը արժանացել է ոսկե մեդալի եւ «Անվանակարգի հաղթող» կոչմանը։  

Այս տարի մրցույթին մասնակցել է 427 խմիչք տարբեր երկրներից:


«Ուրախ եմ, որ վերափոխելով մեր կոնյակի արտաքին տեսքը եւ ARARAT կոնյակների պատմության մի նոր էջ բացելով, մենք կարճ ժամանակում արժանացանք բարձր գնահատականի աշխարհի ամենատարբեր անկյուններում, ամենադժվարաճ մասնագետների կողմից։ Լեգենդար հայկական կոնյակը անվերապահորեն շարունակում է հաղթանակների լավագույն ավանդույթները՝ բացելով նորանոր հեռանկարներ բրենդի առավել լայն եւ ընդգրկուն առաջխաղացման համար», - նշել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։      

1967 թվականին ստեղծված ARARAT Նաիրի կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում։ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին