Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Երեւանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30», որը կազմված է լեգենդար հայկական կոնյակի երեք կուպաժներից:
«ARARAT Independence 30»-ը երեք կոնյակների խորհրդանշական եռապատկեր է՝ միավորված մեկ հուշանվերային տուփում։
Հայաստանի խորհրդանիշներից մեկը հանդիսացող ARARAT լեգենդար հայկական կոնյակն այս անգամ ոգեշնչվել է ազգային եռագույնով՝ որպես միասնության գաղափարի եւ Հայկական հողի, առատաձեռն բնության, հավատքի, ազատության, խաղաղ երկնքի, աշխատասիրության եւ ստեղծագործ մտքի մարմնավորում։
«ARARAT Independence 30»-ը Երեւանի կոնյակի գործարանի վարպետների՝ բյուրեղացված փորձի, հայրենի հողի հանդեպ անվերապահ սիրո արդյունքն է, հայոց առատաձեռն հողի եւ ջերմ արեւի ներդաշնակ միաձուլումը։
Նոր սահմանափակ թողարկման փաթեթավորումը զարդարված է բիբլիական լեռան պատկերով, որը հազարամյակներ շարունակ ոգեշնչել է մարդկությանը իր վեհությամբ։ Բացի այդ, ինչպես լեգենդար կոնյակի յուրաքանչյուր նմուշ, «ARARAT Independence 30»-ը կրում է ARARAT-ի բրենդ-խորհրդանիշը՝ Փյունիկը, որպես վառ հիշեցում նրա, որ, չնայած պատմության քմահաճ շրջադարձերին, հայ ժողովրդի տոկունությունը եւ չնահանջող հավատքը միշտ կհարթեն ճանապարհ դեպի նոր հաղթանակներ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: