Մայիսի 21-ին Երեւանի կոնյակի գործարանը միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված իր վարպետների նոր ստեղծագործությանը՝ Ararat Coffee-ին:
Լուսանկարը՝ ԵԿԳ
Միջոցառումը միախմբել էր հայերիս համար երկու կարեւոր վայելքների՝ կոնյակի եւ սուրճի սիրահարներին։
Լուսանկարը՝ ԵԿԳ
Երեկոյի ընթացքում ներկայացվեց սուրճի վայելքի ծեսը տարբեր մշակույթներում։
Լուսանկարը՝ ԵԿԳ
«ARARAT սուրճի ստեղծմամբ մենք ոգեշնչվել ենք տարբեր ժողովուրդների ավանդույթներով, որտեղ մեկ գավաթ սուրճի վայելքը ի սրտե հանդիպումների եւ հաճելի պահերի խորհրդանիշն է։ ARARAT սուրճը գալիս է լրացնելու այդ ավանդույթը, հաղորդելով նրան մի նոր իրական հայկական ջերմություն», - միջոցառմանն ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Սերգեյ Խաչատրյանը | Լուսանկարը՝ ԵԿԳ
ARARAT Coffee-ն լեգենդար համի նոր մի ընթերցում Է։ Նրբագեղորեն միավորելով սուրճի եւ կոնյակի ամենավառ կողմերը` Երեւանի կոնյակի գործարանի վարպետներն այս ստեղծագործությամբ բացահայտում են երկու ըմպելիքների նոր եզրերը:
Լուսանկարը՝ ԵԿԳ
ARARAT Coffee-ն պատրաստված է ARARAТ հնացված կոնյակի հիմքով, որի համահոտային հարստությունը լրացված է իսկական սուրճի համով։
Լուսանկարը՝ ԵԿԳ
Լինելով ARARAT համահոտային երանգավորմամբ հավաքածուի երկրորդ խմիչքը՝ ARARAT Coffee-ն ներդաշնակորեն լրացնում է ARARAT Apricot-ով մեկնարկած նախագիծը եւ իր վառ տեղը զբաղեցնում ARARAT պրեմիալ կոնյակների շարքում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: