×

«Նաիրի»-ն հաղթել է The Spirits Business Design & Packaging Masters մրցույթում

Միջազգային առաջատար «The Spirits Business» հարթակի ներքո գործող մրցույթները նպատակ ունեն բացահայտել ալկոհոլային ոլորտի այն մասնագետներին եւ ապրանքանիշներին, որոնք նպատակաուղղված ընդանում են դեպի նոր ձեռքբերումներ՝ կատարելագործելով ապրանքանիշը, ինչպես նաեւ բավարարելով  սպառողի սպասելիքները։

Այս տարվա մրցանակաբաշխությունը գրանցել էր 132 հայտ՝ աշխարհի 68 ապրանքանիշներից:
    
Երեւանի կոնյակի գործարանն իր ARARAT ապրանքանիշով առաջին անգամ էր մասնակցում այս մրցույթին եւ դարձավ մրցանակաբաշխության պատմության մեջ եզակի ապրանքանիշներից մեկը, որն առաջին իսկ առաջադրումից արժանանում է ամենաբարձր գնահատանքի՝ Master մեդալի։

«Մոտ մեկ տարի առաջ ARARAT-ը սպառողին ներկայացավ նոր փաթեթավորմամբ եւ ընդամենը մի քանի ամիս անց արդեն նշանավորվեց միջազգային տարբեր մրցանակներով։ Ուրախ եմ, որ ARARAT-ը տարին ավարտում է եւս մի հեղինակավոր մրցանակով, որը գալիս է վկայելու, որ ապրանքանիշը տեղափոխվում է համաշխարհային դիրքավորման նոր հարթություն», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։   

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին