2025 թվականը իրադարձություններով հագեցած էր Երեւանի կոնյակի գործարանի եւ ARARAT բրենդի համար: GastroVinօ-ն առանձնացրել է մի քանիսը:
Հունվարին Երեւանի կոնյակի գործարանը հայտնեց, որ ARARAT թանգարանը 5-րդ անգամ արժանացել է «World Travel Awards» մրցանակի՝ «Brandy Distillery Tour» անվանակարգում։
Փետրվարին Երեւանի կոնյակի գործարանը հանդես եկավ հերթական նորարարությամբ՝ ARARAT Bourbon Cask։
Ութ տարվա հնացման ARARAT հայկական կոնյակն արտադրվել էր հայկական կոնյակագործության դասական եղանակին համաձայն ՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միեւնույն ժամանակ, ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն էր, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։
ARARAT Bourbon Cask-ի վերջին 100 շիշը վաճառվեց դեկտեմբերի 20-ին եւ 21-ին ARARAT թանգարանի կայացած «Բաց դռների օրեր» միջոցառման շրջանակում:
Մայիսին ARARAT թանգարան այցելեց 1998 թվականի Աշխարհի եւ 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն, Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Դավիդ Տրեզեգեն:
Թանգարանում հյուրին ներկայացրեցին ARARAT հայկական կոնյակի դարավոր ժառանգությունը եւ կոնյակների բացառիկ հավաքածուն՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր:
Հուլիսին «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում ARARAT-ը հարգանքի տուրք մատուցեց հայ կինոյի երկու վարպետներին՝ Հենրիկ Մալյանին եւ Աղասի Այվազյանին:
Օգոստոսին ARARAT թանգարանն արժանացավ Tripadvisor-ի Travelers’ Choice կոչմանը։
Սեպտեմբերին թողարկվեց Երեւանի կոնյակի գործարանի վարպետների կողմից ստեղծված նոր ARARAT Special Blend 12 տարեկան հայկական կոնյակը, որն առանձնանում է մեղմ եւ թավշյա համով, որն աստիճանաբար վերածվում է ազնվական հետհամի՝ սալորաչրի ու մուգ շոկոլադի նրբերանգներով եւ թեթեւ տտիպությամբ վերջում։
ARARAT շարքի համար հազվադեպ այս տարիքը՝ 12 տարի, ընդգծում է ARARAT Special Blend 12 կոնյակի եզակիությունը եւ արտահայտում է օրգանոլեպտիկ անփոխարինելի հատկություններ։
Հոկտեմբերին ARARAT կոնյակն առաջին անգամ մասնակցեց Bar Convent Berlin (BCB)-ին՝ բարերի եւ խմիչքների ոլորտում Եվրոպայի առաջատար եւ աշխարհի ամենաազդեցիկ ցուցահանդեսներից մեկին։
ARARAT-ը ներկայացրել էր հայկական կոնյակների իր հիմնական տեսականին, ինչպես նաեւ համային ARARAT Flavors շարքը։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: