ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն մրցանակի։
Մրցելով աշխարհի տասնյակ երկրների թանգարանների և այցելուների կենտրոնների հետ՝ ARARAT թանգարանը ճանաչվել է «World Travel Awards» 2024 թվականի մրցանակակիր աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում։
«ARARAT թանգարանը հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ։ Այն տարածաշրջանի եզակի թանգարաններից է, որը պահում, ուսումնասիրում, իմաստավորում և ներկայացնում է հայկական կոնյակագործության պատմությունը։ Թանգարանում է ամփոփված հայկական կոնյակի ժառանգության ողջ ուղին, որտեղ ներկայացվում է կոնյակի արտադրության բարդ և ստեղծագործ ճանապարհը՝ համակցելով այն կոնյակի համտեսի նուրբ ծիսակարգով։
ARARAT թանգարանը շնորհավորում է տուրիզմի ոլորտում հաջողություն գրանցած հայկական բոլոր կազմակերպություններին, որոնք նույնպես արժանացել են միջազգային ժյուրիի բարձր գնահատականին»,- ասված է ԵԿԳ հաղորդագրության մեջ։
World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: