×

Լուսանկարը՝ ARARAT

ARARAT-ը հարգանքի տուրք է մատուցել Հենրիկ Մալյանին եւ Աղասի Այվազյանին

ARARAT հայկական կոնյակի եւ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի համագործակցությունը ծնունդ է առել փառատոնի հիմնադրման առաջին իսկ օրից։ 

Այս տարի կինոփառատոնի շրջանակներում ARARAT-ը նշանավորեց հայ կինոյի եզակի վարպետների՝ Հենրիկ Մալյանի եւ Աղասի Այվազյանի 100-ամյակները՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց ստեղծագործական բացառիկ ժառանգությանը։ 

«Ավելի քան քսան տարիների ընթացքում «Ոսկե ծիրանը» մեզ հաղորդակից էր դարձնում համաշխարհային կինոյին՝ Հայաստան բերելով նորն ու մտագրավը, նշանավորն ու այն, ինչ դեռ կդառնար դասական։ 

Լուսանկարը՝ ARARAT


Ավելի քան քսան տարիների ընթացքում, հիմնադրման առաջին իսկ օրվանից «Ոսկե ծիրանը» գլուխ է խոնարհում այն վարպետների առջեւ, ում ստեղծագործ ոգին ձեւավորեց յուրաքանչյուր հայի ընկալումները, փորձեց դարձնել մեզ ավելի գթասիրտ եւ կարեկից, ավելի համարձակ ու մտածող, փոխանցեց մեզ բարոյական ուղեցույց ու հույզերի մի ամբողջ գունապնակ։ 

Այսպես, Հենրիկ Մալյանի եւ Աղասի Այվազյանի «Եռանկյունին» ոչ միայն մի տարածք էր, որտեղ Մարդը գտավ իր ոգու ամենապատվելի դրսեւորումներն, այլ նաեւ բոլորիս արժեքների դարբնոցն է», - փառատոնի հանդիսավոր բացմանն ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։ 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին