×

Լուսանկարը՝ ARARAT

ARARAT Bourbon Cask`Երևանի կոնյակի գործարանի հերթական նորարարությունը

Երևանի կոնյակի գործարանի հանդես է եկել հերթական նորարարությամբ՝ ARARAT Bourbon Cask։

Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակն արտադրվել է հայկական կոնյակագործության դասական եղանակին համաձայն ՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։ Միևնույն ժամանակ, ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։

Միայն Հայաստանի համար արտադրված ARARAT Bourbon Cask հայկական կոնյակն ընկերության յուրատեսակ երախտիքն է սպառողին՝ բրենդի նկատմամբ նրա հավատարմության և հարգանքի համար, որը փոխանցվում է սերնդեսերունդ։   

ARARAT Bourbon Cask հայկական կոնյակի ստեղծումը հնարավոր դարձավ կոնյակագործության ամենաերկար և, թերևս, անձեռնմխելի գործընթացին՝ հնացման շրջանին հաղորդելով նոր եզր։ Բանն այն է, որ հայկական կոնյակի արտադրական գործընթացով նախատեսված հնացման շրջանը պետք է անցնի բացառապես կաղնու տակառների մեջ։ Սա ոչ միայն աներկբա ավանդույթ է, այլև օրենսդրական պահանջ։

ARARAT Bourbon Cask կոնյակի վրա աշխատած վարպետները, հետևելով այս ավանդույթին, ընդլայնեցին դրա սահմանները և կիրառեցին մի մոտեցում, որն ավելի հատկանշական է վիսկիի արտադրության համար։  Այսպես՝ ARARAT Bourbon Cask-ի սպիրտները ևս հնացվել են կաղնե տակառներում, սակայն ի տարբերություն ARARAT շարքի այլ կոնյակների, այս կոնյակները ութ տարի հնացվել են հատուկ ընտրված կաղնե այնպիսի տակառներում, որոնց մեջ մինչ այդ հնացվել է բուրբոն։

Լուսանկարը՝ ARARAT


Հնացման գործընթացի նմանատիպ նորարարությունը ապահովել է ARARAT Bourbon Cask հայկական կոնյակի անզուգական համահոտային հատկանիշները, որոնք անհամեմատելի են ARARAT շարքի որևէ այլ կոնյակի հետ։

«ARARAT Bourbon Cask կոնյակը առանձնանում է ARARAT կոնյակների շարքից։  Այս կոնյակին բնորոշ է հատուկ և բացարձակ նոր համահոտային գունապնակ, որտեղ ARARAT-ին բնորոշ համահոտային դիմագծին ավելացվել է նոր երանգ։ ARARAT Bourbon Cask կոնյակն ունի սաթագույն երանգ, որին հատուկ հմայք են հաղորդում ոսկե ցոլքերը։ Հայկական կոնյակի իրական սիրահարներն այստեղ կզգան ARARAT-ի հարուստ, փափուկ համը, որը հանգավորվում է քաղցրահամ ածիկի և ծխեցված բուրբոնի համային երանգների հետ։  ARARAT-ի սիրահարները կնկատեն նաև ARARAT կոնյակների շարքին հնացման ոչ այդքան բնորոշ տարիք՝ ութ տարի։ Տարիքային նման ընտրությունը բացահայտեց այս կոնյակի բացառիկ հատկանիշները՝ ապահովելով նրա յուրօրինակ տեղը ARARAT կոնյակների շարքում։

Լուսանկարը՝ ARARAT


Այս կոնյակն առանձնանում է նաև նրանով, որ նրա կուպաժի մեջ ներառված են միայն մի տարիքի սպիրտներ, ինչն առավել տարածված է վիսկիի արտադրության մեջ։ Սա, իհարկե, հաճելիորեն արտացոլվում է այս խմիչքի բնավորության մեջ», - ասել է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը։

ARARAT Bourbon Cask-ը կներկայանա վառ փաթեթավորմամբ, որը զարդարված է բրենդ-խորհրդանիշով՝ Փյունիկ թռչունով։ Փյունիկի վեր հառնած թևերն այլաբանորեն փոխանցում են ավանդույթների նկատմամբ բրենդի հավատարմությունը, ինչպես նաև նրա համարձակությունը նորարարություններ անելու ։   

Լուսանկարը՝ ARARAT


«Տարիների ընթացքում իրեն արդարացրած ARARAT-ի պրեմիումիզացիայի քաղաքականությունն այսօր համալրվում է ևս մեկ արտադրանքով՝ ARARAT Bourbon Cask հայկական կոնյակով, որը մենք թողարկել ենք միայն Հայաստանի շուկայի համար։ ARARAT-ի արտահանման քարտեզը բավականին լայն է, բայց Հայաստանը մեզ համար մշտապես եղել է հատուկ ուշադրության առարկա։ Այստեղ բրենդի կապը սպառողի հետ պայմանավորված է ոչ միայն որակական հատկանիշներով կամ ժամանակակից փաթեթավորմամբ։ Հայաստանում սպառողը կապված է ARARAT-ի հետ պատմական հիշողության մակարդակում և, որպես կանոն, հանդիսանում է ARARAT-ի իրական գիտակ։ Այդ իսկ պատճառով ARARAT Bourbon Cask արտադրանքով մենք սպառողին ենք առաջարկում լեգենդար ապրանքանիշի նոր եզրը, որը նրա դարավոր ավանդույթների և ժառանգության նոր ընթերցումն է։ Այս  կոնյակով մենք համալրում ենք մեր պրեմիում շարքը՝ հարգանքի տուրք մատուցելով բրենդի երկրպագուներին և ներգրավելով նոր սպառողների»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին