×

Դավիդ Տրեզեգեն բացառիկ անվանական ARARAT կոնյակ է նվեր ստացել

Հայտնի ֆուտբոլիստ, ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն այցելել է ARARAT թանգարան:

Դավիդ Տրեզեգեն 1998 թվականի Աշխարհի եւ 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն է Ֆրանսիայի հավաքականի կազմում: 2000 թվականի առաջնության եզրափակիչ խաղում հա «ոսկե» գնդակ խփեց Իտալիայի հավաքականի դարպասը: 2000-2010 թթ.
Դավիդ Տրեզեգեն հանդես է եկել «Յուվենտուս»-ի կազմում:

Թանգարանում հյուրին ներկայացրել են ARARAT հայկական կոնյակի դարավոր ժառանգությունը, նա ծանոթացել է կոնյակների բացառիկ հավաքածուին՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր:

Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը Դավիդ Տրեզեգեին է նվիրել բացառիկ անվանական David Trezeguet կոնյակ՝ պատրաստված 1977 թվականի սպիրտերից (ֆուտբոլիստի ծննդյան տարեթիվը):

Դավիդ Տրեզեգեն Հայաստան է ժամանել «Յուվենտուս-Արմենիա» ֆուտբոլային ակադեմիայի շնորհանդեսին մասնակցելու նպատակով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին