Երեւանի կոնյակի գործարանի վարպետների կողմից ստեղծվել է նոր ARARAT Special Blend 12 տարեկան հայկական կոնյակը, որն առանձնանում է մեղմ եւ թավշյա համով, որն աստիճանաբար վերածվում է ազնվական հետհամի՝ սալորաչրի ու մուգ շոկոլադի նրբերանգներով եւ թեթեւ տտիպությամբ վերջում։
ARARAT շարքի համար հազվադեպ այս տարիքը՝ 12 տարի, ընդգծում է ARARAT Special Blend 12 կոնյակի եզակիությունը եւ արտահայտում է օրգանոլեպտիկ անփոխարինելի հատկություններ։
ARARAT Special Blend 12 հայկական կոնյակը նրբորեն համալրում է Special Blend հավաքածուն, որը գործարկվել է է մի քանի տարի առաջ հատուկ ARARAT թանգարանի համար եւ արդեն ներառում է 10 եւ 25 տարեկան կոնյակներ, ինչպես նաեւ ARARAT Special Blend 18 սահմանափակ թողարկումը։
«Մենք մեծ պատասխանատվությամբ եւ ջերմությամբ ենք ներկայացնում այս կոնյակը, որը ստեղծվել է ի նշան մեր խորին հարգանքի յուրաքանչյուր այցելուի նկատմամբ, ով անցնում է ARARAT թանգարանի շեմը։ ARARAT Special Blend 12-ը մարմնավորում է այն ամենը, ինչով առանձնանում է ARARAT թանգարանը՝ դարավոր վարպետություն, հարուստ ավանդույթներ, ժամանակակից ընկալումներ եւ անկեղծ երախտագիտություն յուրաքանչյուր հյուրի հանդեպ», – ասել է Երեւանի կոնյակի գործարանի վաճառքի եւ շուկայավարության տնօրեն Անուշ Համբարձումյանը։
ARARAT թանգարանում գործում է արտադրանքի անհատականացման եզակի հնարավորություն, ինչպես ARARAT Special Blend 12-ի, այնպես էլ ամբողջ Special Blend շարքի համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: