2023 թվականին Երեւանի կոնյակի գործարանը նոր խմիչք ներկայացրեց, հետաքրքիր մշակութային եւ ժամանցային միջոցառումներ նախաձեռնեց, միջազգային մրցանակներ ստացավ:
1
Ապրիլի 27-ին եւ 28-ին Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցավ «ARARAT բացահայտումներ» միջոցառումների շարքը, որի նպատակն էր ներկայացնել ARARAT ապրանքանիշի ժառանգությունն ու ժամանակակից եզրերը։
2
Այս տարի Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը նշում էր 20-ամյակը:
Այդ առիթով, մայիսի 12-ին տեղի ունեցավ Convival Reunion մշակութային շարքի հատուկ միջոցառումը՝ Բերդում ցուցադրվեց Տիգրան Գյուլումյանի բեմադրած «Ցանկապատ» ներկայացումը՝ըստ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի:
3
Հունիսին ARARAT թանգարանում բացվեց «Արժեքների վկայագիր» ժամանակավոր ցուցադրությունը, որում արհեստական բանականությունը «ծանոթացել էր» հնագույն էպոսների իմաստությանն ու արժեքային համակարգին՝ վերածելով դրանք գեներացվող պատկերների։
4
Հուլիսին Երեւանի կոնյակի գործարանը ներկայացրեց ARARAT Honey-ն։
ARARAT Honey-ի ստեղծման վրա գործարանի մասնագետները աշխատել են գրեթե 10 տարի՝ մանրակրկիտ հետազոտությունների, բարդ բանաձեւերի, ինչպես նաեւ՝ մարդկային էմոցիաների ներդրման շնորհիվ կատարելության հասցնելով կոնյակի եւ մեղրի միահյուսումը:
5
20-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը բացվեց ARARAT-ի աջակցությամբ:
Կինոփառատոնի պատվավոր հյուր, ռեժիսոր եւ դերասան Տակեշի Կիտանոն այցելեց դարձավ ARARAT թանգարանը հատուկ հյուրը:
6
ARARAT-ը իր համահոտային շարքի ARARAT Cherry-ով հաղթող ճանաչվեց «Just Drinks Excellence Awards» մրցանակի «Նորարարություններ» եւ «Արտադրանքի լավագույն ներկայացում» անվանակարգերում։
Իսկ ARARAT թանգարանը դարձավ «World Travel Awards» մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր «Brandy Distillery Tour» անվանակարգում։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: