Երեւանի կոնյակի գործարանի խմիչքների մեծ ընտանիքը համալրվել է նոր՝ ARARAT Honey-ով, որը պատկանում է ARARAT-ի նորարարական համահոտային շարքին: ARARAT Honey-ի ստեղծման վրա գործարանի մասնագետները աշխատել են գրեթե 10 տարի՝ մանրակրկիտ հետազոտությունների, բարդ բանաձեւերի, ինչպես նաեւ՝ մարդկային էմոցիաների ներդրման շնորհիվ կատարելության հասցնելով կոնյակի եւ մեղրի միահյուսումը:
Լուսանկարը՝ ARARAT
ARARAT Honey-ի համտեսմանը հրավիրված լրագրողներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ խմիչքի առանձնահատկություններին եւ բացահայտել որոշ գաղտնիքներ:
Լուսանկարը՝ ARARAT
Mina ռեստորանում կայացած հանդիպման ընթացքում ARARAT Honey-ն մատուցվեց Spritz կոկտեյլում՝ որպես ապերիտիվ, մաքուր տեսքով՝ հիմնական ուտեստի հետ եւ սառույցով՝ աղանդերի հետ:
Լուսանկարը՝ ARARAT
30% թնդություն ունեցող, մեղրի վառ արտահայտված համով խմիչքը զարմանալի կերպով ներդաշնակվում էր թե՛ սաղմոնի, թե՛ մսի, թե՛ պաղպաղակի հետ:
Լուսանկարը՝ ARARAT
«Այսօր ունենք մի արտադրանք, որը տարբերվում է, սակայն լիովին համապատասխանում է ARARAT-ի բնութագրին, եւ միաձուլվելով հայկական մեղրի հետ, ստեղծում է առատաձեռնության, հայկական բերք ու բարիքի, աշխարհին մեր ջերմությունը ներկայացնելու նոր եզր:
Սերգեյ Խաչատրյանը | Լուսանկարը՝ ARARAT
Այս նախագիծը շատ երկար ճանապարհ անցավ: ARARAT Honey-ի գաղափարը մենք սկսեցինք քննարկել մոտ 10 տարի առաջ եւ այդ ընթացքում տարբեր հետազոտություններ եւ փորձարկումներ են իրականացվել: Վերջապես հասանք այն գեղեցիկ արդյունքին, որը մեզ բավարարում է»,- պատմեց Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը:
«2019թ-ին մեկնարկած ARARAT-ի համահոտային նորարարական շարքի (ARARAT Apricot, ARARAT Coffee, ARARAT Cherry- խմբ.) նպատակներից էր նոր, մասնավորապես՝ երիտասարդ սպառողների ներգրավվումը: Չնայած շատերիս պահպանողական մոտեցմանը, նույն համով եւ բույրով ներկայանալու պարտավորվածությանը, հարկավոր է, պահպանելով ավելի քան 135 տարի վաղեմություն ունեցող ավանդույթները, քայլել ժամանակին համընթաց, նոր ուղղություններ փնտրել, որոնք նպաստելու են կոնյակի սպառմանը:
Զարուհի Սարիբեկյանը, Համլետ Անտոնյանը եւ Սերգեյ Խաչատրյանը | Լուսանկարը՝ ARARAT
Այսօր մենք մեր ֆանտաստիկ արտադրանքով հպարտանալու շատ առիթներ ենք ունենում, ինչի մասին վկայում են միջազգային մրցույթների գլխավոր մրցանակները, դասական շարքի վաճառքների երկնիշ աճը, ինչպես նաեւ՝ աշխարհի 50 երկրների շուկաներում ներկայանալը: Պետք է ձգտենք, որ ARARAT Honey-ն նույնպես հաջողության այդ ճանապարհն անցնի՝ գտնելով իր սպառողին»,- հավելեց Սերգեյ Խաչատրյանը:
Երեւանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը ներկայացրեց ARARAT Honey-ի առանձնահատկությունները, տարբերակիչ գծերը, խմիչքի ստեղծման գործընթացը.
Համլետ Անտոնյանը | Լուսանկարը՝ ARARAT
«ARARAT-ի համահոտային նորարարական շարքի ստեղծման սզբնապատճառը հենց հայկական մեղրը եւ հայկական կոնյակը միահյուսելու գաղափարն էր: Ինչպես եւ կոնյակը, մեղրը բնության այն եզակի պարգեւն է, որը եւս ստացվում է կուպաժի՝ ծաղիկների եւ նեկտարի համադրությամբ: 10 տարի առաջ դա շատ ինովատիվ միտք էր: ARARAT Honey-ի բանաձեւը բազմիցս վերանայվել է, պահ է եղել, երբ կանգնեցրել ենք բոլոր հետազոտությունները եւ սկսել ենք զրոյից: Պետք է հաշվի առնեինք բոլոր տեսանկյունները եւ կարծիքները, գտնեինք այնպիսի մեղր, որի համն ու բույրը հասկանալի կլինեին ոչ միայն հայ սպառողին: Այդ նպատակով ներգրավվել ենք նաեւ մեր արտասահմանյան մասնագետներին եւ գործընկերներին, որպեսզի գտնենք այն ոսկե միջինը, որը բնութագրում է բոլորի համար ծանոթ «մեղր» գաղափարը:
Զարուհի Սարիբեկյանը եւ Համլետ Անտոնյանը | Լուսանկարը՝ ARARAT
Արդյունքում ընտրվեց ծաղկային, ալպիական դաշտերի առաջնային մեղրը, մշակվեց խտածոյի բանաձեւ, որի շնորհիվ հնարավոր կլինի պահպանել արտադրանքի մշտական համը: Սա ամենամեծ բաղադրատոմս ունեցող խմիչքն է, այն պարունակում է նաեւ այլ բաղադրիչներ, որոնք կատարում են երկրորդ-երրորդ ջութակի դերը, դառնալով կոնյակի եւ մեղրի միահյուսման շերտերից մեկը: Ամբողջ գաղափարը նրանում էր, որ հանդիսանալով երկու ինքնաբավ պրոդուկտ, թե՛ կոնյակը, թե՛ մեղրը պետք է «բարձրացնեին» մեկը մյուսին եւ լրացուցիչ երանգներ հաղորդեին միմյանց:
ARARAT-ի համահոտային շարքից հետո կոնյակագործությունը եւս մեկ անգամ բացահայտեցի ինքս ինձ համար: Ժամանակին կողմնակից չէի կոնյակը ավելի քաղցր, կամ ավելի ցածր թնդության դարձնելուն, սակայն տարիների ընթացքում պարզ դարձավ, որ չպետք է ավանդույթներով կաղապարված լինենք: Ավանդույթները պետք է հիմք հանդիսանան նորանոր նվաճումների համար»:
Լուսանկարը՝ ARARAT
Հանդիպման ավարտին Երեւանի կոնյակի գործարանի բիզնեսի զարգացման ղեկավար Հարություն Իսայանը տեղեկացրեց, որ առաջիկա հանգստյան օրերին Երեւանի փոքր կենտրոնում կտեղադրվեն ARARAT-ի տաղավարներ, որտեղ հնարավոր կլինի գնել, համտեսել եւ բացահայտել ARARAT Honey-ի հարուստ, նեկտարային եւ համեմունքային երանգներով հագեցած համը թե՛ մաքուր տեսքով, թե՛ կոկտեյլներում:
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: