×

Լուսանկարը՝ ARARAT

ARARAT թանգարանը՝ World Travel Awards-ի կրկնակի մրցանակակիր

ARARAT թանգարանը դարձել է «World Travel Awards» մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր «Brandy Distillery Tour» անվանակարգում։

ARARAT թանգարանը Երեւանի ամենաշատ այցելվող թանգարաններից մեկն է եւ հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ։ Այն տարածաշրջանի բացառիկ թանգարաններից է, որը պահում, ուսումնասիրում, իմաստավորում եւ ներկայացնում է հայկական կոնյակագործության պատմությունը։

Թանգարանում է ամփոփված հայկական կոնյակի ժառանգության ողջ ուղին, որտեղ ներկայացվում է կոնյակի արտադրության բարդ եւ ստեղծագործ ճանապարհը՝ համակցելով այն կոնյակի համտեսի նուրբ ծիսակարգով։

World Travel Awards մրցանակը ARARAT թանգարանի թվով չորրորդ մրցանակն է, որը եւս մեկ անգամ նշանավորում է թանգարանի գերազանցությունը ոլորտում։ 2022 թվականին ARARAT թանգարանը նվաճել էր երկու մրցանակ՝ նախ ճանաչվելով որպես Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour», այնուհետեւ արժանանալով նույն անվանակարգի աշխարհի լավագույն մրցանակին:

Այս տարի եւս թանգարանը արժանացել է Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին