×

Լուսանկարը՝ ARARAT

20-րդ «Ոսկե ծիրան»-ը բացվեց ARARAT-ի աջակցությամբ

Հուլիսի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ 20-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ։

Լուսանկարը՝ ARARAT


«Ոսկե ծիրան»-ի եւ ARARAT-ի համագործակցությունը տարիների պատմություն ունի. ARARAT լեգենդար հայկական կոնյակներն աջակցել են «Ոսկե ծիրանին» փառատոնի հիմնադրման առաջին իսկ տարվանից։

Լուսանկարը՝ ARARAT


Տարիներ շարունակ մշակութային այս կարեւոր իրադարձությունը կերտում է հայկական կինեմատոգրաֆիայի դիմագիծը եւ նոր տաղանդներ գտնելու մեծ հարթակ հանդիսանում։ Տարին հոբելյանական է թե՛ «Ոսկե ծիրանի», որը նշում է իր 20-րդ փառատոնի բացումը, թե՛ հայ կինոյի հիմնադրման համար՝ որն արդեն ամբողջացնում է իր 100 տարվա պատմությունը։

Տակեշի Կիտանոն եւ Հարություն Խաչատրյանը Լուսանկարը՝ ARARAT


Այս տարի փառատոնը հյուրընկալել է բազմաթիվ հայտնի կինոգործիչների, որոնց թվում են եվրոպական կինոյի կենդանի լեգենդներ Դարդեն եղբայրները, ժամանակակից հեղինակային կինոյի վառ ներկայացուցիչներից մեկը՝ Լավ Դիասը, ճապոնական կինոմշակույթի հայտնի գործիչ Տակեշի Կիտանոն, բրիտանացի հայտնի կինոպրոդյուսեր Ջերեմի Թոմասը եւ այլոք։

Դարդեն եղբայրները Լուսանկարը՝ ARARAT


Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հատուկ մրցանակ հանձնեց հիմնադիրներին՝  շնորհակալություն հայտնելով «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիրներին նվիրական աշխատանքի համար։

Սերգեյ Խաչատրյանը հանձնում հատուկ մրցանակը Լուսանկարը՝ ARARAT


«20 տարի առաջ Հայաստանում հիմնադրել կինոփառատոն՝ նշանակում էր բարդ հանգամանքներին հակադրել երազանքը։ Այսօր, 20 տարի անց, վստահորեն կարելի է ասել, որ «Ոսկե ծիրանը» կերտեց ժամանակակից Երեւանի մշակութային դիմագիծը՝ հաղորդելով նրան բացառապես նոր մշակութային միջավայր։ «Ոսկե ծիրանին» սպասում են կինոյի սիրահարները, Ոսկե ծիրանին սպասում են երեւանցիները, «Ոսկե ծիրանին» սպասում է Երեւանը, ստանալով այս օրերին տոնական յուրահատուկ տրամադրություն եւ հանդերձանք։  Բայց հանդիսավոր լուսարձակների ստվերում ահռելի ջանքեր են, նվիրյալների համարձակությունը եւ անձնուրաց աշխատանքը», - ասել է Սերգեյ Խաչատրյանը։

Սերգեյ Խաչատրյանը Լուսանկարը՝ ARARAT


«Տարին իրոք հոբելյանական է հայկական կինոարտադրության համար: Հայ կինոյի 100 տարին բաժանվում է տարբեր պատմական շրջանների, որոնցից յուրաքանչյուրն իր դիմագիծն ունի: 70-ականների ֆիլմերի ոսկե ժառանգության հովանու ներքո այժմ ունենք անկախության շրջանի ֆիլմերը, որն ամենահետաքրքիրը պետք է լինի մեզ համար եւ հիմք հանդիսանա կինոյի մշակույթի շարունակականությունն ամրապնդելու համար», - նշել է «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։   

Կարեն Ավետիսյանը Լուսանկարը՝ ARARAT


Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել է պաշտոնական ընդունելությունը, որը տեղի ունեցավ ARARAT Թանգարանում։  Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան միմյանց հետ փոխանակելու փառատոնի մեկնարկի ջերմ պահերը, ինչպես նաեւ կարծիքներ կիսեցին փառատոնի ակնկալիքների եւ կարեւոր դրվագների մասին՝ վայելելով լեգենդար հայկական կոնյակը, խորհրդանշական ARARAT Apricot խմիչքը, ինչպես նաեւ նրանց հիմքով պատրաստված կոկտեյլներ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին