Միջազգային հայտնի «Just Drinks Excellence Awards» ալկոհոլային խմիչքների մրցույթն ամփոփել է 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին շնորհելով երկու պատվավոր մրցանակ:
Այսպես՝ ARARAT-ը իր համահոտային շարքի ARARAT Cherry-ով հաղթող է ճանաչվել «Նորարարություններ» եւ «Արտադրանքի լավագույն ներկայացում» անվանակարգերում։
«ARARAT-ը իր համահոտային շարքով Հայկական կոնյակին հաղորդում է բացառապես նոր հարթություն` բացելով նրա համար լիովին նոր հնարավորություններ՝ սպառման նոր եղանակներ եւ նոր լսարան»,- ասված է մրցանակաբաշխության հայտարարության մեջ։
Միավորելով ոլորտի լավագույն մասնագետներին՝ գիտնականներից մինչեւ համտեսողներ, «Just Drinks Excellence Awards» մրցույթը տարեկան դիտարկում է հազարավոր հայտեր աշխարհի տարբեր երկրներից։
ARARAT-ի համահոտային շարքը մեկնարկել է 2019 թվականին եւ ներառում է հետեւյալ տեսականին՝ ARARAT Apricot, ARARAT Coffee, ARARAT Cherry եւ բոլորովին վերջերս թողարկված ARARAT Honey-ն։
«ARARAT-ի համահոտային նորարարական շարքը նպատակ ունի ամրացնելու բրենդի դիրքերը «Պրեմիում+» կատեգորիայում ու ներգրավելու նոր սպառողների։ Երեւանի կոնյակի գործարանի մասնագետների եւ ARARAT-ի աշխարհասփյուռ թիմերի հետեւողական աշխատանքի շնորհիվ նախորդ տարիներին թողարկած ARARAT Apricot-ը, ARARAT Coffee-ն եւ ARARAT Cherry-ն սպառման ծավալներով դարձել են եւ արդեն մի քանի տարի պահպանում են աշխարհում առաջին հորիզոնականը «Ներմուծված համահոտային բրենդի» դասում։ Դրա մասին են վկայում ալկոհոլային ոլորտի IWSR միջազգային հեղինակավոր հետազոտական ընկերության հաշվետվությունները»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: