×

«Երեմյան Փրոջեքթսը» 2019 թվականին՝ 7 փաստ

2019 թվականը հարուստ էր իրադարձություններով «Երեմյան Փրոջեքթս» ընկերության համար: GastroVino-ն առանձնացրել է դրանցից ամենահիշարժանները:

1.  Ապրիլի 8-ին Տերյան 91 հասցեում բացվեց խոհարարական արվեստի եւ հյուրընկալության «Երեմյան ակադեմիան»: Ակադեմիայի շրջանավարտները ստանում են «City of Oxford College»-ի խոհարարական արվեստի դիպլոմ, Երեմյան Ակադեմիայի եւ City of Oxford College-ի խոհարարության, հյուրընկալության եւ մենեջմենթ ծրագրերի միասնական ավարտական վկայականներ։ 


2. Մայիսին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության  ռեստորանների ցանկը համալրվեց Երեւանի լավագույն սթեյք հաուսներից մեկով՝ Smoking Chef Grill & Wine ռեստորանով:


3. Գարնանը «Երեմյան Փրոջեքթս»-ը Դիլիջանում հիմնեց խոզաբուծական ֆերմա: Հայաստան բերվեցին կանադական հայտնի Genesus Genetics ընկերության մաքրացեղ խոզատեսակներ: Նույնպես գարնանը Ջերմուկ քաղաքի Գնդեվազ համայնքում ընկերությունը հիմնեց տավարաբուծական ֆերմա, որտեղ Ավստրիայից ներմուծվեցին Genetic Austria GmbH ֆլեկվի (սիմենթալ) ցեղատեսակի մսակաթնատու մաքրացեղ կենդանիներ: Ֆերմաները համապատասխանում են արտադրության եւ որակի միջազգային բոլոր չափանիշներին: «Երեմյան Փրոջեքթս»  ընկերությունը` կարեւորելով որակյալ մթերքի օգտագործումը՝ իրականացնում է նախագծեր, որոնց ստեղծման հիմքում է բարձրորակ սննդի ապահովումն ու ընկերության սահմանած որակի չափանիշների պահպանումը:

4. Հոկտեմբերին «Երեմյան Փրոջեքթս»-ը բացեց Հայաստանում առաջին պրեմիում դասի ռեստորանը՝ «Լիվինգսթոնը», որն առաջարկում է բարձր խոհանոց եւ բարձրակարգ սպասարկում։


5. Հոկտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության եւ «Հարմոնի Երեւան» նորաձեւության տան՝ հայկական ուտեստների նորաձեւ շքերթը՝ GASTRO COUTURE-ը: Այն «Երեմյան Փրոջեքթս»-ի պատկերացումների մարմնավորումն է. հայկական խոհանոցն ու մշակույթը ներկայացնել նորովի, ցույց տալ, որ խոհանոցը ոգեշնչման աղբյուր է եւ սահմաններ չճանաչող արվեստ:


6.  «Երեմյան Փրոջեքթսը» մեկնարկեց գաստրոզբոսաշրջության զարգացանն ուղղված նախադեպը չունեցող նոր նախագիծ` գաստրոտուրեր «Պանդոկ Երեւան գետափին»-ում: «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանի բացօթյա ձևաչափը  հնարավորություն է տալիս բնության գրկում, ռեստորանի բակում զբոսաշրջիկներին ծանոթացնել հայկական ազգային խոհանոցի ուտեստների պատրաստման գործընթացին՝ զուգորդելով այն հայկական հարուստ խոհանոցի համտեսի հետ:


7.  2019 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության փորձնական ծրագրով Զինված ուժերի զորամասերում զինծառայողների սննդի կազմակերպումը վստահվեց մասնավոր կազմակերպություններին, որոնցից մեկը «Երեմյան Փրոջեքթս»-ն է:Ուտեստների արագ պատրաստման ու որակի բարելավման նպատակով  ընկերությունն Արցախի զորամասերում կատարել է խոհանոցային տեխնիկայի եւ սպասքի վերազինում, ճաշարանային հատվածի թարմացում՝ ներդնելով բարձրակարգ եւ ժամանակակից նորագույն սարքավորումներ եւ հարմարություններ:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին