×

Լուսանկարը՝ natgeofe.com

«Կեսար» աղցան․Տիխուանայում սկսված եւ Երեւանում շարունակվող պատմություն

Եթե կարծում էիք, որ «Կեսար» աղցանը կապ ունի Հուլիոս Կեսարի կամ Հռոմի հետ, դուք սխալվում էիք։ Անունը՝ կայսերական, բաղադրիչները՝ պարմեզան, անչոուս, ձիթապտղի յուղ. թվում է՝ ամեն ինչ հուշում է իտալական ծագման մասին։ Բայց իրականությունը բոլորովին այլ է։

«Կեսար» աղցանը ստեղծել է խոհարար եւ ռեստորատոր Կեսար Կարդինին, որը այսօրվա Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին մոտ գտնվող Տիխուանայում «Caesar’s Bar and Grill» ռեստորան ուներ: 1924 թվականի հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրվա առիթով կազմակերպված երեկույթի վերջում ուտեստների պաշարները գրեթե լրիվ սպառվել էին, իսկ մարդիկ դեռ քաղցած էին: Կարդինին վերցրեց այն, ինչ մնացել էր խոհանոցում՝ հռոմեական հազար, չորահաց, պարմեզան, ձվի դեղնուց, ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ եւ վորչեստր սոուս։ Խառնեց ու մատուցեց։

Այո-այո, «Կեսար» աղցանն ի սկզբանե հավի կրծքամիս, լոլիկ, բեկոն կամ անչոուս չէր պարունակում: Այն անգամ աղցան չէր համարվում ու ծառայում էր որպես խավարտ։

2007 թվականին Տիխուանայում պատրաստվեց աշխարհի ամենամեծ «Կեսար» աղցանը՝ 3.287 տոննա քաշով։ Պահանջվեց 160 մարդ, 2538 կգ հազար, 200 կգ պանիր, 68 կգ կրուտոն եւ 480 կգ սոուս։

Ժամանակի ընթացքում «Կեսար»-ի մատուցման բազմաթիվ եղանակներ են ի հայտ եկել, որոնք կարող եք համտեսել երեւանյան ռեստորաններում:

Keg & Berrel 

Կեսար հավով՝ 3700 դր/ դասական՝ 2900 դր

House of Margot 

Կեսար հավով՝ 3200 դր

Casa Nostra 

Կեսար  հավով՝ 3900 դր/ ծովախեցգետնով՝ 6200 դր

Apollo 

Կեսար հավով՝ 3800 դր/ ծովախեցգետնով՝ 4400 դր

Persona

Կեսար հավով՝ 5500 դր/ ծովախեցգետնով՝ 8500 դր

Patrick’s 

Կեսար հավով՝ 3400 դր / ծովախեցգետնով՝ 4700 դր

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին