×

Smoking Chef Grill & Wine-ն այսուհետ կգործի «Երեմյան Փրոջեքթսի» կազմում

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր ռեստորանների ցանկը համալրել է եւս մեկով: Երեւանի լավագույն սթեյք հաուսներից Smoking Chef Grill & Wine ռեստորանը այսուհետ կգործի ընկերության կազմում: 

«Երեմյան Փրոջեքթս»-ը կպահպանի Smoking Chef ռեստորանի կոնցեպտուալ ուղղվածությունն առանց ձեւաչափային կտրուկ փոփոխությունների: 

Ռեստորանում կիրականացվեն միայն կառավարման ու սպասարկման բարելավմանն ուղղված համալիր փոփոխություններ՝ համապատասխանեցնելով «Երեմյան Փրոջեքթս»  ընկերության կողմից որդեգրած որակի չափորոշիչներին: 

Smoking Chef-ը գտնվում է Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում, Պուշկին փ. 51 հասցեում: 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով: Այն միավորում է «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորանները, «Երեւանի շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Պանդոկ Երեւան.գետափին» ռեստորանը, Smoking Chef Grill & Wine ռեստորանը: 

 

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին