Հայաստանում գործող առաջին պրեմիում դասի ռեստորանը ներկայանում է եվրոպական բարձր խոհանոցի ճաշացանկով. «Լիվինգսթոնում» ե՛ւ խոհանոցն է հեղինակային, ե՛ւ մատուցվող խմիչքները։
Այսպիսի ռեստորանները պետք է համապատասխանեն հստակ չափորոշիչների՝ վայր, խոհանոց, ինտերիեր, երաժշտություն. այս ամենի եւ «Լիվինգսթոն» ռեստորանի առանձնահատկությունների մասին GastroVino-ին պատմել է «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի «Սպասարկում եւ մենեջմենթ» ծրագրի ղեկավար, թրեյներ Աննա Սինանյանը։
Աննա Սինանյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Պրեմիում դասի ռեստորանները կարող են լինել հուշարձանների մոտ, պատմական նշանակություն ունեցող շենքերում, դրանք չեն կարող լինել ծայրամասերում։ Այսպիսի ռեստորանը պետք է ներկայանա հեղինակային խոհանոցով։ Ուտեստները պետք է ունենան բարդ բաղադրատոմս եւ նույնքան բարդ պատրաստման եղանակ»,- պատմել է Աննա Սինանյանը: «Լիվինգսթոնում» որոշ ուտեստներ ավարտուն տեսք ստանում են հենց հյուրի ներկայությամբ, ինչը ֆրանսիական սպասարկման առանձնահատկություններից մեկն է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Խոսելով ռեստորանի բարի մասին՝ Աննա Սինանյանն ասել է, որ այն լրացված է հեղինակային, չկրկնվող կոկտեյլներով ու բացառիկ խմիչքներով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Լիվինգսթոնում» ժամը 19:00-ից 23:00-ը հնչում են 1960-1970-ականների ամենահայտնի մեղեդիները՝ ռեստորանի նվագախմբի կատարմամբ, որը ղեկավարում է մաեստրո Երվանդ Երզնկյանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ընթրիքից հետո՝ ուղիղ ժամը 23։00-ին, բենդն ավարտում է իր աշխատանքն ու սրահում սկսում է հնչել ժամանակակից ակումբային երաժշտություն: Այս ընթացքում զգեստափոխվում են նաեւ մատուցողները, փոխվում է նաեւ նրանց տրամադրությունը, ազատ րոպեներին նրանք եւս միանում են զվարճանքին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Լիվինգսթոն» պրեմիում դասի ռեստորանում մատուցողները տիրապետում են ճաշացանկի բոլոր նրբություններին, հեշտությամբ կողմնորոշվում են ու, ըստ այցելուի նախասիրությունների, ճաշացանկի վերաբերյալ խորհուրդներ տալիս, պատմում ուտեստի պատրաստման ու բաղադրիչների մասին։ Ռեստորանի սոմելիեն էլ «Լիվինգսթոնի» հյուրերին մանրամասներ է ներկայացնում մատուցված գինու մասին՝ խաղողի տեսակից մինչեւ շշի դիզայնի նրբություններ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Լիվինգսթոնը» գործում է 2019 թվականի հոկտեմբերի 5-ից։ Պրեմիում դասի ռեստորան մուտքը դրես կոդով է՝ կանայք պետք է կրեն երեկոյան զգեստներ, տղամարդիկ՝ դասական հագուստ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Լիվինգսթոնը» գտնվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում։ Ռեստորանի անվան ու կոնցեպտի համար ոգեշնչող են եղել կառույցի՝ ճախրանքի ընթացքում գտնվող թռչնի թեւերի բացվածքի ասոցիացիաներ առաջացնող ճարտարապետությունն ու պատշգամբներից բացվող երկնքի տեսարանը: Կոնցեպտի հիմքում հանրահայտ Ռիչարդ Բախի Լիվինգսթոն ճայն է՝ իր տարբերվելու փիլիսոփայությամբ եւ ազատության գաղափարախոսությամբ:
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: