×

Լուսանկարը՝ https://people.com/

Ադելի սիրելի նախաճաշը

Երգչուհի Ադելը խոստովանել է, որ իր սիրելի նախաճաշը ամբողջական անգլիական նախաճաշն է (full English breakafst)՝ ձու, տապակած բեկոն կամ երշիկ, տոմատի սոուսով լոբի, տոստ, սունկ եւ լոլիկ։ 

Ադելը Vogue-ին պատմել է, որ առավոտյան պարտադիր դասական բրիտանական կաթով թեյ է խմում։ Նա ասել է, որ նախկինում օրական մինչեւ 10 բաժակ շաքարավազով թեյ խմելու սովորություն ուներ, սակայն վերջին տարիներին նվազեցրել է շաքարի օգտագործումը՝ խոստովանելով, որ դա ամենադժվարին «բաժանումներից» մեկն է եղել։

Բնականաբար, Ադելն անգլիական նախաճաշ ամեն օր չի ուտում եւ ունի նախաճաշելու ավելի թեթեւ տարբերակներ՝ ավոկադոյով տոստ, մրգերով կամ գրանոլայով յոգուրտ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին