×

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»

«Երեմյան Փրոջեքթս»-ի «Լավաշ» ռեստորանը 7 տարեկան է

2017 թվականի ապրիլի 1-ին, Երեւանի ամենակոլորիտային վայրերից մեկում՝ Թումանյան 21 հասցեում, բացվեց էլ ավելի կոլորիտային մի ռեստորան՝ «Լավաշ»-ը:

Լավաշաբույր առավոտներ, թարմ ու տեղական մթերքով լավաշային ուտեստներ, հայկական ամենահամեղ նախաճաշերը՝ յուրահատուկ մատուցմամբ. կոնցեպտուալ «Լավաշ» ռեստորանն իր գույներով նոր շունչ հաղորդեց մայրաքաղաքին` հայկական խոհանոցը ներկայացնելով նոր մոտեցմամբ ու ձեռագրով:


Արդեն 7 տարի «Լավաշ»-ը երեւանցիների, քաղաքի հյուրերի եւ հատկապես զբոսաշրջիկների ամենասիրելի ռեստորաններից է:

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Հայկական նախաճաշերին ծանոթանալու, «Լավաշ»-ում ճաշելու կամ ընթրելու համար նրանք օդանավակայանից առաջինն ուղեւորվում են ռեստորան՝ փորձելու այն ուտեստները, որոնց մասին բազմիցս լսել եւ կարդացել են:  

«Լավաշ»-ը մշակույթ է, կոլորիտ եւ հյուրընկալության խորհրդանիշ. հենց այսպես են բնորոշում ռեստորանը հյուրերն ու զբոսաշրջիկները:  

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Ռեստորանի առաջին հարկում թոնիրն է։ Այստեղ հնարավոր է հետեւել լավաշի թխման ընթացքին, ինչպես նաեւ ձեռք բերել թոնրի տաք հաց ու հայկական գաթա: Լավաշ հացը հայկականի խորհրդանիշներից է եւ հայկական ազգային խոհանոցում իր ուրույն տեղն ունի։ Թոնրից դուրս եկող յուրաքանչյուր լավաշ իր յուրահատուկ տեսքն ունի։ Տասնամյակների ընթացքում հացթուխները դրանց յուրօրինակ անվանումներ են տվել։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Մեզ ծանոթ ու անծանոթ լավաշներն իրենց դիմագծերով ու անուններով հանրությանը  ներկայացնելու եւ ճանաչելի դարձնելու նպատակով «Երեմյան  Փրոջեքթս»-ը  2023 թվականին ռեստորանի ծննդյան առիթով նախաձեռնեց եւ իրականացրեց «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ցուցադրությունը։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Հացթուխի վարպետությամբ ու լուսանկարչի հմտությամբ լավաշներից յուրաքանչյուրն իր ուրույն գույնը, ձեւն ու բովանդակությունն էր ստացել։ Շարունակելով շատ սիրված այս նախաձեռնությունը՝ «Երեմյան Փրոջեքթս»-ն այս տարի՝ ռեստորանի 7-ամյակի առիթով, «Լավաշի դիմանկարները» փոստային բացիկների հավաքածուի տեսքով նվիրվելու է ռեստորանի հյուրերին։


Ռեստորանն իր հոբելյանին եւս մեկ ձեռքբերում ունի. «Լավաշ» ռեստորանի ապրանքային նշանը Հայաստանում ճանաչվել է հանրահայտ ապրանքային նշան։ Որոշումը հաստատվել է 2024 թվականի փետրվարի 19-ին` ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի բողոքարկման խորհրդի կողմից։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ «Ապրանքային նշանը ՀՀ-ում կարող է հանրահայտ ճանաչվել, եթե օգտագործման արդյունքում այն լայն ճանաչում է ստացել ՀՀ տարածքում հասարակության համապատասխան շրջանակների համար այն ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար օգտագործվել է ապրանքային նշանը»։

Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»


Հայաստանի պատմության մեջ սա նախադեպ է, քանի որ մինչ այսօր հանրահայտ ապրանքային նշան են ճանաչվել բացառապես խմիչք, կոնֆետ եւ ծխախոտ ներկայացնող ապրանքային նշանները՝ ապրանքներ, որոնք վաճառվում են գրեթե բոլոր խանութներում։


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին